Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումների շրջանակում համայնքների սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, NEWS.am-ին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների վերաբերյալ նախ զեկուցումներով հանդես են եկել շրջանային վարչակազմերի ղեկավարները, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտին և շրջկենտրոններին վերաբերող հարցերը ներկայացրել են քաղաքային համայնքների ղեկավարները:
Քննարկման օրակարգում միջհամայնքային և ներքաղաքային փողոցների բարեկարգմանը և ասֆալտապատմանը, խմելու և ոռոգման ջրի հիմնախնդրի լուծմանը, ինչպես նաև սանմաքրմանը, գիշերային լուսավորությանը և այլ ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցերն էին:
Երկրի ղեկավարը նշել է, որ այդ ծրագրերը կյանքի կոչելու նպատակով Կառավարության կողմից նախատեսված է տրամադրել զգալի միջոցներ, սակայն, հաշվի առնելով կարիքների մեծ ծավալը, բարձրացված բոլոր խնդիրները լուծում կստանան փուլ առ փուլ՝ ըստ առաջնահերթության: Նախագահն ընդգծել է, որ պետք է խթանիչ մեխանիզմներ նախատեսվեն համայնքների սեփական եկամուտների ավելացման և Կառավարության ու համայնքների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման համար։
Բռնազավթված շրջանների և քաղաքային համայնքների՝ հանդիպմանը ներկա ղեկավարների հետ քննարկված հիմնական հարցերը վերաբերում էին բնակարանների կառուցման ընթացքին և կորցրած գույքի դիմաց տրվող ֆինանսական աջակցությանը: Նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ ներկայացված հարցերը շարունակում են մնալ Կառավարության առաջնահերթություններից, և իշխանությունների խնդիրն է օր առաջ իրականացնել նախանշված ծրագրերը:
Բարձրացված հարցերի վերաբերյալ նախագահ Հարությունյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:
Հանդիպման ընթացքում փակ ընթացակարգով քննարկվել են նաև քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը ներկա էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, պաշտոնատար այլ անձինք»:
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47