Միացյալ Նահանգները շարունակում է գործել՝ հաշվի չառնելով այլ պետությունների անվտանգությունն ու շահերը, ինչը հանգեցնում է միջուկային ռիսկերի մեծացման։ Այս մասին ասվում է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան մեկնաբանությունում, որը հրապարակվել է դիվանագիտական առաքելության Telegram ալիքում։
«Այսօր Միացյալ Նահանգները շարունակում է գործել՝ հաշվի չառնելով այլ երկրների անվտանգությունն ու շահերը, ինչը նպաստում է միջուկային ռիսկերի ավելացմանը։ Ուկրաինական ճգնաժամի համատեքստում Ռուսաստանի հետ հիբրիդային առճակատմանն ուղղված ամերիկյան կողմի քայլերը հղի են անկանխատեսելի էսկալացիայով և միջուկային տերությունների ուղղակի ռազմական բախումով»,- զգուշացրել են ռուս դիվանագետները։
«Սա տեղի է ունենում Վաշինգտոնի կողմից սպառազինությունների վերահսկման և չտարածման տասնամյակների վաղեմության համակարգի կանխամտածված փլուզման համատեքստում:Միջին հեռահարության միջուկային զենքերի պայմանագրից Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալը և Բաց երկնքի պայմանագրին մասնակցության չեղարկումը զգալի հարված են հասցրել թափանցիկության և միջուկային սպառազինությունների վերահսկման ռեժիմներին»,- հավելել են ռուս դիվանագետները։
Դեսպանատունը նշել է, որ ուշադրություն են դարձրել «ԱՄՆ վարչակազմի հռետորաբանությունն այն մասին, որ Ռուսաստանի գործողությունները, իբր, չեն համապատասխանում պատասխանատու միջուկային տերության կարգավիճակին»։
«Մեր երկիրը բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները՝ որպես միջուկային պետություն և գործադրում է բոլոր ջանքերը միջուկային ռիսկերը նվազեցնելու համար։ Ռուսական նախաձեռնությամբ երկկողմ մակարդակով և «հնգյակի» ձևաչափով վերահաստատվեց միջուկային պատերազմի անթույլատրելիության սկզբունքը։Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը երկարաձգվել է առավելագույնը հինգ տարով։ Ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը վերսկսվեց, որը հաջողությամբ զարգանում էր մինչև Վաշինգտոնի «սառեցումը»՝ այս տարվա փետրվարին»,- ընդգծել են դիվանագետները՝ նշելով, որ այս ֆոնին տարօրինակ է անպատասխանատվության նման մեղադրանքներ լսելը, «հատկապես մի երկրից, որը 1945թ. Հիրոսիմայի և Նագասակիի խաղաղ բնակչությանը ատոմային ռմբակոծությանէ ենթարկել:
«Մենք առաջարկում ենք Վաշինգտոնին ավելի ուշադիր դիտարկել սեփական միջուկային քաղաքականությունը՝ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու այն երկրներին, որոնց աշխարհակարգի վերաբերյալ տեսակետները չեն համընկնում ԱՄՆ-ի տեսակետների հետ», - ավելացրել են ՌԴ դեսպանատանը։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42