ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի կրթության նախարարության պատվիրակության և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Իրաքի գրասենյակի անդամներին
Ժաննա Անդրեասյանն Իրաքի կրթության նախարարության տեխնիկական հարցերով փոխնախարար Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամիի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է դպրոցական սննդի ծրագիրը, որն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աջակցությամբ: Այս համատեքստում նախարարի տեղակալը խոսել է սննդի ծրագրի իրագործման, կազմակերպչական կառուցվածքի, Կառավարության ստանձնած պարտավորության, հիմնական ձեռքբերումների ու մարտահրավերների մասին:
«Ողջունում եմ ձեզ, ուրախ եմ, որ փորձի փոխանակման և համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորություն ունենք: Վստահ եմ, որ Հայաստանում գտնվելու ընթացքում դուք անձամբ հնարավորություն կունենաք ծանոթանալու ՀՀ դպրոցներում ներդրված սննդի ապահովման ծրագրի աշխատանքներին»,- ասել է փոխնախարարը և հավելել, որ 2010 թվականից Հայաստանի բոլոր մարզերում ՊՀԾ-ն և ՀՀ կառավարությունը հաջողությամբ իրականացնում են դպրոցական սննդի ծրագիրը, որն այս տարիների ընթացքում դարձել է մարդկային կապիտալի զարգացման և ազգային աճի խթանման ամուր հիմք
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ծրագրի հիմնական նպատակներից է դպրոցական սննդի կառավարման ազգային կարողությունների բարելավումը:
Ծրագրի աստիճանական ազգայնացումը սկսվել է 2017 թ.-ին, երբ ՊՀԾ-ն յուրաքանչյուր տարի մեկ մարզում դպրոցական սննդի ապահովման կառավարումը փոխանցել է ազգային ծրագրի կառույցին՝ մինչև 2023 թ. ծրագրի լիարժեք ազգայնացման տեսլականով: Նրա խոսքով` ՊՀԾ աջակցությամբ ամրապնդվել են ազգային կարողությունները՝ նպաստելով նպատակային քաղաքականության մշակմանը, որը հնարավորություն է ընձեռում լիարժեքորեն իրականացնելու դպրոցական սննդի ապահովման ազգային ծրագիրը:
Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Իրաքի կառավարությունը, ընդունելով դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի հաջողված փորձը, ցանկություն ունի ուսումնասիրել Հայաստանում իրականացվող ծրագրերը:
Իրաքի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստան այցի նպատակն է Իրաքի կրթության նախարարությանը և կառավարական այլ շահագրգիռ կողմերին փոխանցել Հայաստանի կառավարության կողմից ստեղծված ու գործարկվող Ազգային դպրոցական սննդի ապահովման ծրագրի փորձն ու ռազմավարությունը՝ միաժամանակ հայ գործընկերներին ներկայացնելով արտակարգ իրավիճակներում դպրոցական սննդի ապահովման գործընթացի նախագծման և իրականացման իրաքյան փորձը։
Հանդիպման ավարտին Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամին հուշանվեր է հանձնել Ժաննա Անդրեասյանին և հրավիրել Իրաք՝ անձամբ ծանոթանալու դպրոցական սննդի ապահովման ազգային ծրագրի իրականացման աշխատանքներին:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01