Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, հիմա իրականացնում ենք հովացման որոշակի աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։
«Ունենք 2 անհետ կորած, սակայն 16 զոհված քաղաքացիներից մեկի անձը նույնականացված չէ, և եթե 2 անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, ուրեմն ունենք 1 անհետ կորած քաղաքացի։ Մեր տեղեկությունների համաձայն` տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ, հետևաբար հիմա որոնողական աշխատանքներ են իրականացվելու եռահարկ շինությանը մոտ տարածքում, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում այն իմաստով, որ շենքի փլուզման վտանգ կա։ Շենքի անմիջական հարևանությամբ կան փլատակներ, որոնողական աշխատանքներ ենք իրականացնելու այդ փլատակներում։ Մասնագետներ ենք հրավիրել նախարարության սեյսմիկ ծառայությունից և մասնավոր ընկերությունից»,- ասաց փոխնախարարը։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ այսօր ավարվեն որոնողական աշխատանքները, փոխնախարարը ասաց․ «Քիչ հավանական է, որ այսօր կավարտվեն, կախված է նրանից, թե երբ կհայտնաբերենք քաղաքացուն։ Հիմա քննարկվում է, թե ինչպես կարող ենք մտնել շենքից ներս»։
Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ ներկա պահին փլատակների մաքրման 70%-ը իրականացվել է։
«Փրկարար շները հիմա որոնողական աշխատանքներ են իրականացնում, ունենք որոշակի տեղեկություններ, որ կորած քաղաքացին գնվում է շենքի մուտքի մոտ կամ շենքի առաջին հարկում։ Երբ ավարտվեն որոնողափրկարարական աշխատանքները, շենքը ամբողջությման կապամոնտաժվի»,- ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, այդ թվում՝ հղի կին և մանկահասակ երեխա: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01