Շվեդիան և Ֆինլանդիան մինչև այժմ չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Անկարայի սպասումներին համապատասխան. ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության գործընթացը կարգելակվի պարտավորությունները չկատարելու դեպքում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը: Շվեդիան և Ֆինլանդիան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ: Սկզբում Թուրքիան արգելափակել Է այդ հայտերի քննարկման գործընթացի սկսումը, իսկ հետո՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան հուշագիր են ստորագրել անվտանգության բնագավառում, որը նկատի Է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները: Թուրքիան իր հերթին հանել Է իր բոլոր առարկությունները եվրոպական այդ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առումով:
«Թուրքիայի դրական որոշումը չի նշանակում, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացն ավարտվել Է: Դա գործընթացի նախաձեռնման կամք Է: Եթե համաձայնագրում Թուրքիային տրված խոստումները կատարվեն, Թուրքիան կպահի իր խոսքը: Եթե դուք անեք այն, ինչ խոստացել եք, մենք «այո» կասենք անդամակցությանը: Հակառակ դեպքում գործընթացը կարգելակվի: Մինչև այժմ Շվեդիայի և Ֆինլանդիայի կառավարությունները չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Թուրքիայի սպասումներին համապատասխան… Նրանց կողմից արտահանձնված մարդն առնչություն չունի ահաբեկչական հանցագործությունների հետ»,-նախարարի խոսքը մեջբերում Է Milliyet թերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42