Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, համանուն կուսակցության ֆեյսբուքի էջում պարզաբանում է տարածել խորհրդարանի «Արդարություն», «ԱԺԿ» և «ՀՅԴ» խմբակցությունների՝ ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի՝ Լաչինի միջանցքի առնչությամբ հայտարարության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը դիմելու նախաձեռնությանը չմիանալու վերաբերյալ։
ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության հայտարարությունում ասված է. «Ս․թ․ օգոստոսի 19-ին մամուլը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն», «ԱԺԿ» և «ՀՅԴ» խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը՝ ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի՝ Լաչինի միջանցքի առնչությամբ հայտարարության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Սույն նախաձեռնությանը «Միասնական հայրենիք» խմբակցության չմիանալու կապակցությամբ պարզաբանում ենք․
«Միասնական հայրենիք» խմբակցությունը նախաձեռնության մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից, ուստի մեր կողմից դրան միանալու կամ չմիանալու վերաբերյալ «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչների շահարկումներն արհեստական են։
«Միասնական հայրենիք» խմբակցության կողմից ազգային-անվտանգային հարցերի շուրջ «Արդարություն» խմբակցության հետ պարբերաբար համագործակցության փորձեր են նախաձեռնվել, որոնք վերջինիս ղեկավարության կողմից ստորադասվել են նեղ քաղաքական ձգտումներին: Խիստ տարակուսելի է ոչ միայն «Արդարություն» խմբակցությանն ընդդիմադիր որակելը, այլև ընդդիմադիր քողի ներքո նրա ներկայացուցիչների քաղաքական սեթևեթանքները, դիցուք՝ սույն նախաձեռնությունը։
Սույն խմբակցությունը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ ցուցադրական հանդիպում նախաձեռնելու փոխարեն, կարող է մանրամասն պարզաբանումներ ստանալ իր նախընտրական ցուցակը գլխավորած, ռուսական և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարող ու համաձայնություններ ստորագրող ԱԽ քարտուղարից։
«Միասնական հայրենիք» խմբակցությունը ստիպված է Աժ «Արդարություն» խմբակցությանը հիշեցնել, որ Աժ-ում գտնվելու իրենց նպատակն ու գործառույթը «Միասնական հայրենիք» խմբակցությունից և նրա առաջնորդ Սամվել Բաբայանից ունեցած կոմպլեքսների հանրայնացումը չէ։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ հայության համար այս բախտորոշ շրջանում, հնարավոր կարող ուժերը մեկտեղելու փոխարեն, քաղաքական լարախաղացությամբ զբաղվելը չի բխում Արցախի և համայն հայության առջև ծառացած մարտահրավերներից»։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01