Աֆրիկյան խոշորագույն Ethiopian Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ աշխատանքից ժամանակավորապես հեռացրել է երկու օդաչուների, որոնք, ինչպես հաղորդվում է, քնել են եւ չեն կարողացել վայրէջք կատարել Խարտում-Ադիս Աբեբա չվերթի ժամանակ։
Չվերթներին հետեւող FlightAware կայքի տվյալներով՝ ինքնաթիռը երկուշաբթի օրը դուրս է եկել Եթովպիայի մայրաքաղաքի Բոլ միջազգային օդանավակայանի թռիչքուղուց, որից հետո անվտանգ վայրէջք է կատարել:
The Aviation Herald անկախ կայքը հայտնել է, որ օդաչուները թռիչքի ժամանակ քնել են եւ արթնացել են միայն ազդանշանից, որը գործարկվել է, երբ անջատվել է ավտոմատ օդաչուի ռեժիմը։
Թռիչքի տվյալները ցույց են տվել, որ ինքնաթիռը երկիր է վերադարձել 25 րոպե անց:
Ուրբաթ օրը Ethiopian Airlines-ը հայտնել է, որ ET343 չվերթը ժամանակավորապես կորցրել է կապը օդային երթեւեկության կառավարման հետ, սակայն դրա վերականգնումից հետո բարեհաջող վայրէջք է կատարել:
«Համապատասխան անձնակազմը հեռացվել է աշխատանքից՝ մինչեւ հետագա հետաքննություն»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ, որտեղ չի նշվում, թե քնած են եղել արդյոք օդաչուները:
Երկու մայրաքաղաքների միջեւ թռիչքը սովորաբար տեւում է երկու ժամից պակաս:
Լոնդոնում բնակվող ավիացիոն վերլուծաբան Ալեքս Մաչերասը միջադեպն անվանել է «խորապես տագնապալի»՝ մեղադրելով համատարած հոգնածությունը, որը լուրջ սպառնալիք է թռիչքների անվտանգության համար:
«Օդաչուների հոգնածությունը նորություն չէ եւ շարունակում է հանդիսանալ ավիացիոն անվտանգության ամենամեծ սպառնալիքներից մեկը՝ միջազգային մակարդակով»,- գրել է նա Twitter-ում:
2019 թվականի մարտին Ethiopian Airlines-ի Boeing 737 MAX ինքնաթիռը թռիչքից վեց րոպե անց վթարի է ենթարկվել Ադիս Աբեբա քաղաքից հարավ-արեւելք գտնվող դաշտում, ինչի հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 157 մարդիկ:
Վթարը, որը տեղի է ունեցել Ինդոնեզիայում նմանատիպ վթարից հինգ ամիս անց, պատճառ է դարձել, որ օդանավը 20 ամիս չթռչի ամբողջ աշխարհում, որից հետո նա 2020 թվականի վերջին վերսկսել է թռիչքները:
Ethiopian Airlines-ը, որը 100 տոկոսով պետությանն է պատկանում, հայտնել է 3,51 միլիարդ դոլարի շրջանառության մասին՝ 2020-2021 ֆինանսական տարվա համար:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55