«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սեռական ստրկության մեջ են պահում մոտ 3 հազար կանանց եւ աղջիկների, որոնց ճնշող մեծամասնությունը էթնիկ եզդիներ են։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության մասնագետները նշում են, որ եզդիները համարժեք աջակցություն չեն ստանում միջազգային հանրության կողմից, որը տեսանելի քայլեր չի ձեռնարկում նրանց գերությունից փրկելու համար, փոխանցում է Newsru–ն։
Իրաքի Քրդստան այցելության ժամանակ կազմակերպության մասնագետները զրուցել են 18 կանանց եւ աղջիկների հետ, որոնց առեւանգել էին ԻՊ զինյալները։ Այդ մարդիկ իրենք էին փախել գերությունից կամ նրանց ազատ էին արձակել այն բանից հետո, երբ հարազատները փրկագին էին վճարել։ Նրանցից ոմանք ինքնասպանության եզրին են եղել, նրանց քույրերն ու աղջիկները, հրեշավոր բռնություններին չդիմանալով, ինքնասպան էին եղել։
Շատերը իրավապաշտպաններին հայտնել են, որ իրենց երեխաներին խլել են։ 7 տարեկանից մեծ տղաներին խլում էին գրոհային դարձնելու համար, իսկ 9-ամյա աղջիկներին սեռական ստրկության էին վաճառում։ Տեղացի քաղաքական գործիչների, ակտիվիստների եւ բուժաշխատողների գնահատմամբ՝ ԻՊ գերության մեջ նախկինի պես մոտ 3000 կին եւ երեխա է մնում։ Հազարավոր առեւանգված եզդիների ճակատագիր մինչեւ հիմա անհայտ է մնում, եւ նրանց մեծամասնությունը, հավանաբար, սպանվել է։
Մինչեւ հիմա Իրաքում չի գրանցվել եզդիական համայնքի դեմ հանցագործությունների մեջ մեղադրվողների նկատմամաբ քրեական հետապնդման կամ դատավարության դեպք։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55