Հայաստանի և Արցախի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը պատրաստելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Ես տեղեկություններ ունեմ արտգործնախարարությունից, որ այդ համաձայնագիրը մշակելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Դա այնքան էլ հեշտ աշխատանք չէ: Երբ կավարտվեն աշխատանքները, հնարավոր կլինի ստորագրել այդ համաձայնագիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:
Պատգամավորի խոսքով՝ Արցախի Հանրապետության հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու մասին ՀՀ նախագահի հայտարարությունը կանխարգելիչ ու սթափեցնող ազդեցություն է ունեցել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև միջազգային հանրության համար:
«Միջազգային հանրությունը պետք է հստակ տեսնի. եթե ինքն իր գործիքակազմով չի ազդում Ադրբեջանի վրա, ապա պետք է ակնկալի, որ Հայաստանը պետք է իր վրա վերցնի այդ պարտականությունները, որովհետև հստակ է, որ Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորը: Եթե միջազգային հանրությունը հապաղում է այդ հարցում, ապա Հայաստանը հապաղելու իրավունք չունի»,- ընդգծեց պատգամավորը:
Գագիկ Մինասյանն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե «կրակի հետ է խաղում»: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունն առաջին հերթին պետք է արձանագրի, որ հենց Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը և Ադրբեջանն է ագրեսորը, իսկ այդ դեպքում արդեն հստակ կլինի, որ նման հայտարարություններով էրդողանը սատարում է ագրեսորին: «Մենք պետք է կարողանանք փաստարկված դարձնել, որ հենց Ադրբեջանն է ագրեսորը, որից հետո ավելի հեշտ կլինի նվազեցնել Թուրքիայի ազդեցությունը հակամարտության կարգավորման գործընթացի վրա»,- եզրափակեց պատգամավորը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55