Այն բանից հետո, երբ հայրը լուսանկարել է իր փոքր որդու աճուկի հատվածում վարակը, Google-ի ալգորիթմը դրանք նշել է որպես սեռական բռնության պատկերներ եւ այդ մասին հաղորդել է երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությանը: Ոստիկանական հետաքննությունը հանցակազմ չի հայտնաբերել, սակայն տուժած օգտատիրոջ հաշիվը դեռ չեն վերադարձրել։ Սան Ֆրանցիսկոյից ծրագրավորող Մարկի պատմությունը ներկայացրել է The New York Times-ը։ NYT-ում նկարագրված միջադեպը տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարին, երբ շատ բժիշկներ չէին ընդունում Covid-ի պատճառով։ Մարկը, իր որդու սեռական օրգանների շրջանում այտուց նկատելով, լուսանկարել է այն, որպեսզի տեսակապի ժամանակ ցույց տա բուժքրոջը: Բժիշկը վարակը բուժելու համար հակաբիոտիկներ է նշանակել, սակայն Մարկի ու նրա ընտանիքի խնդիրները դրանով չեն ավարտվել, փոխանցում է HighTech+-ը։ Երկու օր անց նա Google-ից ծանուցում է ստացել, որ իր հաշիվը արգելափակվել է «վնասակար բովանդակության» պատճառով, որը «լրջորեն խախտում է Google-ի քաղաքականությունը եւ կարող է խախտել օրենքը», գրում է Verge-ը։ Ինչպես շատ այլ ինտերնետային ընկերություններ՝ Facebook-ը, Twitter-ը կամ Reddit-ը, Google-ն օգտագործում է վերբեռնված պատկերները վերլուծելու գործիքներ եւ օրենքով պարտավոր է բոլոր կասկածելի դեպքերը հայտնել NCMEC-ին: 2021 թվականին Google-ը հայտնել է 621,583 դեպքի մասին, որից միայն 4260-ն է պոտենցիալ զոհերի, այդ թվում՝ Մարկի որդու մասին ծանուցելու հիմք ծառայել։ Արդյունքում հայրը զրկվել է իր փոստային հաշվի, կոնտակտային տեղեկատվության, լուսանկարների եւ նույնիսկ հեռախոսահամարի հասանելիությունից, քանի որ օգտվել է Google Fi բջջային ծառայությունից։ Մարկն անմիջապես բողոքարկել է, սակայն ընկերությունը մերժել է նրա դիմումը։ Միեւնույն ժամանակ Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը հետաքննություն է սկսել եւ ուսումնասիրել է բոլոր այն տեղեկությունները, որոնք Մարկը պահել է Google-ում։ Քննիչները եկել են այն եզրակացության, որ միջադեպը հանցակազմ չի պարունակում: Սակայն նույնիսկ դրանից հետո Google-ը Մարկին չի վերադարձրել նրա հաշիվը։ Ավելին, նա շուտով պարզել է, որ իր տվյալներն ամբողջությամբ ջնջվել են։ Իսկ փաստաբանի ծախսերի պատճառով Մարկը հրաժարվել է ՏՏ հսկային դատի տալու ցանկությունից: Եվ սա միակ դեպքը չէ՝ հաջորդ օրը Տեխասի մեկ այլ ընտանիքի հետ է նման բան տեղի ունեցել։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01