Կոլումբիայի կառավարությունը եւ երկրում մեծությամբ երկրորդ հակակառավարական խմբավորումը՝ Կոլումբիայի ազգային ազատագրական բանակը, հայտարարել են, որ հոկտեմբերի 27-ին պաշտոնապես կսկսեն խաղաղ բանակցությունները, փոխանցում է «Սինհուան»։
Երկու կողմերի ներկայացուցիչները հայտնել են, որ բաց եւ խաղաղ բանակցությունները կկայանան Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում, քննարկման թեմաներն են լինելու սոցիալական մասնակցությունը, համատեղ խաղաղ շինարարությունն ու մարդասիրական միջոցառումները։ Երկու կողմն էլ խոստացել են բարենպաստ պայմաններ ստեղծել խաղաղ բանակցությունների համար։ Կոլումբիայի ազգային ազատագրական բանակը խոստացել է հոկտեմբերի 27-ին ազատել երկու բանտարկյալների։
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս ասել է, որ Կոլումբիայի ազգային ազատագրական բանակի հետ պաշտոնապես խաղաղ բանակցությունների մեկնարկը կնպաստի ամբողջ երկրում խաղաղության հաստատմանը։
Կոլումբիայի կառավարությունն ու Կոլումբիայի ազգային ազատագրական բանակը շփումներ էին սկսել 2013–ի վերջին։ Մարտի 30-ին երկու կողմն էլ խաղաղ երկխոսության մասին համաձայնագիր էին ստորագրել, որից հետո շարունակում էին փակ երկխոսությունը։
Կոլումբիայի ազգային ազատագրական բանակի կազմում կա 3000 մարդ, իսկ երկրի խոշորագույն հակակառավարական խմբավորման՝ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի կազմում՝ 8000 մարդ։ Վերջին 50 տարում այս 2 խմբավորումները եւ կառավարական ուժերը պատերազմում են միմյանց դեմ։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55