Ճապոնիան մտադիր է նոր սերնդի ատոմակայաններ կառուցել՝ մինչեւ 2050 թ. ածխածնի արտանետումները զրոյի հասցնելու համար։ Համապատասխան նախագիծը կհանձնարարվի պատրաստել վարչապետ Ֆումիո Կիսիդան օգոստոսի 24-ին կայանալիք կառավարության նիստին, հայտնում է Nikkei-ն՝ վկայակոչելով աղբյուրները։ Դա կօգնի խուսափել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի վտանգից եւ ավելացնել դրա արտադրությունը։ 2023 թ. ամառվանից Ճապոնիայի իշխանությունները ցանկանում են վերագործարկել 17 ատոմակայան։ Նոր ատոմակայանների կառուցումը նախատեսված է 2030-ին։ Հաջորդ սերնդի կայաններն ավելի անվտանգ ռեակտորներ կունենան: 2011-ին «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո Ճապոնիայում նոր կայանների կառուցումը փաստացի արգելվեց։ Այնուամենայնիվ, Կիսիդայի նախագիծը կարող է շրջադարձային դառնալ երկրի ամբողջ էներգետիկ ոլորտի համար։ Նոր ատոմակայանների կառուցման ծրագրից բացի, Կիսիդան կառաջարկի նաեւ երկարացնել գործող ատոմակայանների եւ առանձին ռեակտորների կյանքը։ Օգոստոսի 22-ին Wall Street Journal-ը հայտնել էր հեղուկ բնական վառելիքի համար եվրոպական եւ ասիական երկրների միջեւ մրցակցության աճի մասին: Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում ՀԲԳ-ի պահանջարկը վերջին շրջանում շոգի պատճառով կտրուկ աճել է: Ամռանը սփոթային շուկայում հեղուկացված բնական գազի գներն այնքան բարձրացան, որ տարածաշրջանի ոչ բոլոր ասիական երկրները կարող են իրենց թույլ տալ էներգիա գնել։ Ճապոնական բորսայում ՀԲԳ-ի արժեքը օգոստոսի կեսերին գրեթե 60 դոլարի էր հասել՝ 1 միլիոն BTU-ի դիմաց, ինչը 12 անգամ գերազանցում է մինչեւ 2019 թ. ամառային միջին գինը։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42