«Բարգավաճ Հայաստանը» և ԳԱԼԱ-ն ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի կիրակի օրվա` Գյումրու նորընտիր ավագանու մանդատների բաշխման վերաբերյալ հայց է պատրաստում, որն այսօր օրվա երկրորդ կեսի դրությամբ պատրաստ կլինի և կներկայացվի դատարան:
Այս մասին Tert.am –ին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Մեր խմբակցությունների ավագանիները Գյումրիում հայց են ներկայացնելու, իրավական հարթությունում վիճարկելու ենք տեղի ունեցածը, քվեների առկայությունը, հանձնաժողովի որոշումը»,-ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստին «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտեցին նիստը՝ ի նշան բողոքի, որ կիրակի տեղի ունեցած թիվ 34 ԸԸՀ –ի նիստին Գյումրու 33 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ. «Բալասանյան դաշինքը» ստացավ 17 մանդատ , «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ 8, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։
Հիշեցնենք, որ Վանաձորում «Լուսավոր Հայաստանի», «ԲՀԿ»-ի ու «Հայկական վերածննդի»` Քրիստ Մանարյանին սատարելու մասին Հուշագրի ֆիասկոյից հետո (երբ ինչպես և կանխատեսվել էր մամուլում` 19 ձայնով ընտրվեց Վանաձորի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը) բոլորը նշում են, որ իրենք քվեարկել են համաձայն հուշագրի, սակայն փաստը մնում է փաստ, որ առնվազն 4 մարդ խախտել է պայմանավորվածությունը:
Քաղաքական ուժերի կողմից այս կապակցությամբ արդեն իսկ հնչում են մեղադրանքներ՝ անգամ քաղաքական պոռնկության մասին:
Ի պատասխան սույն դիտարկման, Վահե Էնֆիաջյանն ասաց. «Մենք քվեարկության ձև էինք մշակել` հաշվի առնելով այդ զարգացումները, որ տեղի են ունենալու, մենք նաև ցույց էլ ենք տվել մեր երեք քվեարկությունները հանձնաժողովում և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը դրանք տեսել է»:
Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ»-ից էլ հայտնել էին, որ իրենք քվեարկության համար հատուկ V –աձև նշան էին մշակել:
Tert.am
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42