Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ իշխանությունների երկարամյա հաճախորդների «հանճարեղ» մտքերի փայլատակումները: Այսօր վերջապես տեղի ունեցավ մեծն Վիկտոր Դալաքյանի` երկար սպասված և «սենսացիոն» բացահայտումներով լի «պատմական» ասուլիսը: Այն ինչ իրականում սովորական և ըստ էության հանրային հնչեղության որևէ հարց չբարձրաձայնող ասուլիս էր, որի հիմնական մեխը, ըստ երևույթին Դալաքյանի անձնական նեղվածությունն ու հայրենիքին մատուցած իր «անգնահատելի» ծառայությունների ըստ արժանավույն չգնահատվածության մասին բարբառելն էր: Սակայն ամենաուշագրավ ու զավեշտալի հայտարարությունը Դալաքյանը հնչեցրեց ասուլիսի վերջում` հայտարարելով, որ եթե իր հայտարարությունից հետո որևէ բան պատահի իր կամ իր ընտանիքի անդամների հետ, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Դալաքյանը նաև դիմեց ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որ նրանք հնարավորության դեպքում ուշադրություն դարձնեն իր հայտարարություններին: Փաստորեն ստացվում է, որ Վանաձորում խայտառակ պարտություն կրելուց հետո, երբ իշխանությունները` մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանը տեղի տալով Դալաքյանի թախանձագին և լալահառաչ խնդրանքներին ընդառաջեց նրան և հնարավորություն տվեց գոնե առերևույթ պահպանալելու, Դալաքյան քաղաքական գործչի աղճատված դիմագիծը, ապա այդ ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից նա վտանգա չէր տեսնում, այլ ընդհակառակը հենց նախագահն է հանդիսացել այս ամբողջ ժամանակաշրջանում Դալաքյանի և նրա ընտանիքի անվտանգության և բարեկեցիկ առօրյայի միակ իրական երաշխավորը: Իսկ այժմ երբ Դալաքյանին հաջողվել է որոշակի երաշխիքների և դրսից ակնկալվող գրանտների հաշվին կրկին փոփոխություն մտցնել իր ծառայություններից օգտվող պատվիրատուների հասցեամատյանում, ապա այս պահից սկսած նա իրական վտանգ է զգում մեր իշխանությունների կողմից: Այստեղ միանշանակ տեղին է հիշել արջի քոթոթի մեծանալու հետ կապված հայտնի ասույթը, իսկ Դալաքյանին պետք է հիշեցնել, որ նախկինում նա արդեն մի քանի անգամ փորձել է բեմադրել նման էժանագին և ժողովրդի ենթադրյալ կարճ հիշողության վրա խարսխված շոուներ և գրեթե միշտ անփառունակ կերպով տապալվել է: Վստահ եմ, որ սա Դալաքյանի հերթական խայտառակ ձախողումն է լինելու:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34