Վերջին օրերին քաղաքական դաշտում բավականին ակտուալ շրջանառվում էր ընդդիմության դերի, ինստիտուցիոնալ ընդդիմության կարևորության և ընդհանրապես, ընդդիմության կարևորության մասին:
Մի քանի խոսքով ներկայացնեմ փոքր դրվագ պառլամանետական ընդդիմության ներգավվածությունից և գործունեությունից:
Երրորդ և չորրորդ գումարման ԱԺ-ում ամենակարևոր տարբերությունը ցանցում ընդդիմադիր կուսակցության պատգամավորների ներկայացուցչության չափն է: Ի տարբերություն երրորդ գումարման, որտեղ ընդդիմադիր կուսակցության պատգամավորներն ավելի շատ էին ներկայացված, չորրորդ գումարման ժամանակ նման պատգամավորների թիվն էապես նվազել է: Այս միտումը շարունակվել է և ավելի ընդգծվել հինգերորդ գումարման ընթացքում: Արդյունքում` քաղաքական էլիտան փոխակերպվել է` բազմազան և համաձայնողական խմբից, որտեղ ընդդիմադիր և կոալիցիոն կուսակցությունների պատգամավորները, ինչպես նաև անկախ ներկայացուցիչները համագործակցել են պաշտոնական որոշումներ կայացնելու հարցում, անցում կատարելով դեպի գերիշխող կուսակցությունը (և նրա փոքր դաշնակից կուսակցությունը) ներկայացնող բացառիկ և փակ խմբի, որն իր հերթին սահմանափակում է քաղաքականության մշակման գործընթացը նույնիսկ նախորդ կոալիցիաների գործընկերների շրջանում:
Ընդդիմադիր պատգամավորները չորրոդ գումարման խորհրդարանում շատ ավելի փոքր ներկայացվածությամբ են հանդես եկել և հիմնականում դուրս մղվել ազդեցիկ՝ օրենքներ անցկացնելու ունակ պատգամավորների ցանկից: Միայն մեկ բացառությամբ, անկախ պատգամավորները նույնիսկ չեն եղել ցուցակի սկզբնամասում: Այս բացառությունը վերաբերում էր Վիկտոր Դալլաքյանին, ով կարողացել է լինել հինգ ամենաազդեցիկ պատգամավորներից մեկը երրորդ գումարման ընթացքում՝ չնայած այն հանգամանքին, որ նա ընդդիմադիր դաշինքի անդամ էր, սակայն չորրորդ գումարման ընթացքում նրա ազդեցությունը անկում ապրեց անգամ ընդդիմադիր կուսակցությունների շարքերը լքելու և որպես անկախ պատգամավոր հանդես գալու որոշումներից հետո:
Չորրորդ գումարման ժամանակ միայն իշխանական կուսակցությունների ԱԺ պատգամավորներ են զբաղեցրել լավագույն դիրքերն ամենաազդեցիկ պատգամավորների ցանկում: Այս խմբակցությունները ներկայացնող ԱԺ պատգամավորները միշտ չէ, որ ընտրվել են համամասնական ընտրակարգով: Հիմնական տարբերությունն այն է, որ ազդեցիկ մեծամասնական պատգամավորները, ովքեր հաճախ վերընտրվել են նույն շրջաններից, արդեն կուսակցության անդամներ են:
Հ.գ. Ֆորմալ պաշտոններ ունեցող ոչ բոլոր քաղաքական գործիչներն են հավասարապես ազդեցիկ քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44