Ծովային տեսակների մոտ 90%-ը կվերանա այս դարի վերջին, եթե ջերմոցային գազերի արտանետումները չկրճատվեն։Այս մասին գրում է «ՄԻՐ24»-ը։ Նման կանխատեսում են արել Կանադայի Դալհաուզի համալսարանի գիտնականները։ Թիմը գնահատել է կլիմայական ռիսկերը 25.000 տեսակի ծովային արարածների համար: Նրանք կենտրոնացել են այն տեսակների վրա, որոնք ապրում են ջրի վերին շերտերում՝ մինչև 100 մետր խորության վրա, քանի որ նրանք առավել շատ են տուժում կլիմայի փոփոխությունից։ Հետազոտությունը ցույց է տվել, որ եթե արտանետումների տեմպերը չփոխվեն, Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը մինչև 2100 թվականը կբարձրանա 3-5 աստիճանով, ինչի հետևանքոցվ տեսակների 90%-ը հայտնվեն կրիտիկական ռիսկի տակ: Գիտնականները նշել են, որ անհետացումը սպառնում է ոչ միայն կենդանիներին, այլև բույսերին ու բակտերիաներին։ Դրանց վերացումը լուրջ հետեւանքներ կունենա էկոհամակարգի համար, քանի որ սննդային շղթաները փլուզվում են: Կենսաբազմազանությամբ հարուստ շրջանները, ինչպիսիք են Թաիլանդի ծոցը, Կորալյան եռանկյունին, Կարմիր ծովը, Պարսից ծոցը, Կարիբյան ավազանը, Հնդկաստանի ափամերձ ջրերը և Ավստրալիայի հյուսիսը, ամենաշատը կվնասվեն կլիմայական փոփոխություններից, համոզված են հետազոտողները: Նրանք նշել են, որ արտանետումների կրճատումը հետազոտված տեսակների 98%-ի համար կնվազեցնի ռիսկերը։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01