ARM | RUS |

«Ուղիղ եթեր». նոր կատակերգությունը մեծ էկրանին է

26.08.22 | 20:12

«Ուղիղ եթեր». նոր կատակերգությունը մեծ էկրանին է Օգոստոսի 25-ից Հայաստանի կինոթատրոններում ցուցադրվում է ռեժիսորներ Օնիկ Հովհաննիսյանի եւ Ֆիլիպ Պողոսյանի «Ուղիղ եթեր» նոր լիամետրաժ խաղարկային արկածային կինոկատակերգությունը։ Անդրանիկ ցուցադրությունը տեղի ունեցավ «Կինոպարկում»:



«Մենք փորձել ենք կոտրել կարծրատիպերը, մասնավորապես ցույց ենք տվել, թե ինչերի է ընդունակ մարդը հանուն սիրո ու ընկերության՝ անկախ իր սոցիալական դիրքից և հասարակության մեջ իր մասին ձևավորված պատկերացումներից»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Օնիկ Հովհաննիսյանը, որը նաև ֆիլմում մարմնավորել է հերոսներից մեկին՝ թիկնեղ, ամրակուռ, բայց չափազանց բարեկիրթ մի երիտասարդի։ Նա բոլոր հարցերը փորձում է լուծել ճիշտ ընտրված բառերի օգնությամբ։ «Նկարահանումների ընթացքում մենք էլ լավ ընկերներ ձեռք բերեցինք: Ձևավորվել էր բարձրակարգ պրոֆեսիոնալների թիմ»,- պատմում է ֆիլմի ռեժիսոր Ֆիլիպ Պողոսյանը, որը նաև գլխավոր հերոսի ընկերներից մեկի դերն է խաղացել։


Նա, ի տարբերություն Օնիկի հերոսի, բոլոր հարցերը գերադասում է լուծել բռունցքներով… Դերասաններ Արմեն Մարգարյանն ու Տիգրան Բարսեղյանը ֆիլմում հիանալի են մարմնավորել ընդունված պատկերացումներից շատ տարբեր, ամենևին ոչ հաղթանդամ, միմյանցից անբաժան երկու թիկնապահ-ընկերների։ Իրադարձությունների ընթացքին հետևում էր օպերատոր Վարդան Հարությունյանի սուր, ամենատես աչքը։ Նկարահանման հրապարակում յուրօրինակ տրամադրություն էր ստեղծում ՀՀ վաստակավոր արտիստ Վարուժան Մանուկյանը, որի հանպատրաստից ծնված կատակներն ու արարքները անասելի հմայք են հաղորդում ֆիլմին։ Նրա կողքին իրենց չափազանց լավ են զգում երիտասարդ, խոստումնալից դերասաններ Սեդա Ավագյանը, Հարութ Բեգ-Վանյանը, Արև Հակոբյանը, Լարիսա Ենգիբարյանը և, իհարկե, ճանաչված բլոգեր Էմմա Շաբոյանը, որը մարմնավորել է ֆիլմի գլխավոր կերպարներից մեկին։ Ի տարբերություն իր հերոսուհու, որը երբեք ձեռքից վայր չի դնում հեռախոսն ու անվերջ ուղիղ եթերում է, իրական կյանքում նա պարզապես վարպետորեն և առանց խուճապի վարում է իր բլոգը՝ զետեղելով այնտեղ հետաքրքիր նյութեր նաև այն մասին, թե որքան տարբեր կարող են լինել մարդիկ ամուսնությունից առաջ և հետո։ «Ասեմ նաև մեր ֆիլմում ճանաչված դերասանուհի Ջեմմա Մարտիրոսյանի մասնակցության մասին։ Ափսոս, որ վերջերս մեր ավագ գործընկերը հեռացավ կյանքից։ Սիրով ու ջերմությամբ ենք հիշում նրան»,- ասում է Ֆիլիպ Պողոսյանը։ Պակաս կարևոր դեր չեն խաղացել նաև ֆիլմի ստեղծագործական խմբի մյուս աշխատողները՝ նկարիչներ Սյուզաննա և Լիանա Պողոսյանները, համասցենարիստ Նարեկ Պետրոսյանը։ Ֆիլմի հիշվող կերպարներից մեկը վառ ու տպավորիչ Շիկահերն է՝ դերասանուհի Լարիսա Ենգիբարյանը, որին սիրահարվում է հերոսներից մեկը։ Միակ բանը, որը նրան հետ է պահում, մարդկանց մեջ ձևավորված այն կարծրատիպն է, թե՝ մազերը շեկ, խելքը՝ կարճ, բայց․․․ Ֆիլմի հերոսների շարքն ամբողջացնում է նա, առանց որի այս պատմությունը տեղի չէր ունենա՝ լրագրողը։ Ովքեր ճանաչում են դերասան Հարութ Բեգ-Վանյանին, կասեն, որ նրա հերոսը իր հակապատկերն է․ փոխակերպումը հաջողված է։ Ֆիլմի դիտարժանությունն իրենց հետաքրքիր խաղով ապահովում են նաև երեխաները՝ 8-ամյա Դանիել Տատինցյանը, 171 դպրոցի աշակերտուհիներ Վիկտորյա Հովհաննիսյանը, Շուշան Ճաղարյանը և Նելլի Գսպոյանը։ Ֆիլմի համար հատուկ երաժշտություն է գրել կոմպոզիտոր Թաթոս Հակոբյանը, ինչպես նաև ձեռք է բերվել հեղինակային երաժշտության իրավունք՝ արտասահմանյան երաժշտական հայտնի կայքերից օգտվելու համար։ Եվ շատ հակիրճ՝ ֆիլմի բովանդակության մասին. գլխավոր հերոսը՝ Հենրի Գասպարյանը, սկանդալային հրապարակումներով հայտնի լրագրող է։ Քաղաքի ճանաչված օլիգարխներից մեկի՝ Գաբրիել Սեդրակյանի մասին հերթական սկանդալային նյութը նկարահանելու ժամանակ նրան առևանգում են օլիգարխի 2 թիկնապահները: Հենրիի ընկերները՝ Արսենը և Ֆելիքսը, պարզում են նրա գտնվելու վայրը և շտապում օգնության: Արկածներով և տարօրինակ հանդիպումներով լի ճանապարհը նրանց հասցնում է այնպիսի վերջնակետի, որ ո՛չ նրանց մտքով կանցներ, ո՛չ էլ հանդիսատեսի... «Ուղիղ եթեր»՝ 12+ անձանց համար։


Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

20:23

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային...

19:28

Գերաշնորհ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ

Գերաշնորհ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից,...

19:05

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացուն

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացած քարտով գնումներ կատարած...

18:49

Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով

Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած...

18:24

Չարիքի թիրախը մեր հոգևոր-քաղաքակրթական բովանդակությունն է. Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել

Չարիքի թիրախը մեր հոգևոր-քաղաքակրթական բովանդակությունն է. Բագրատ Սրբազանն ուղերձ է...

18:07

ՀՀ-ում ունենք 800 000 գրանցված աշխատող և 500 000 թոշակառու. թոշակների հարցին միայն մեկ լուծում կա՝ ավելացնել աշխատատեղերը. Կարապետյան

ՀՀ-ում ունենք 800 000 գրանցված աշխատող և 500 000 թոշակառու. թոշակների հարցին միայն մեկ լուծում...

15:29

Ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել. Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել

Ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել. Մասյացոտնի թեմը հայտարարություն է...

15:04

Առաջիկայում կհայտնենք, թե ում հետ ենք պատրաստ կոալիցիա կազմել. Կարապետյան

Առաջիկայում կհայտնենք, թե ում հետ ենք պատրաստ կոալիցիա կազմել....

14:35

2026-ի ընթացքում զգալիորեն կակտիվանան «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները. Զեկույց

2026-ի ընթացքում զգալիորեն կակտիվանան «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային...

14:14

ՔԿ աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ, ֆիլոկարտիստ, ֆիլումենիստ ու ֆալերիստ եմ. Դեմոյան

ՔԿ աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ, ֆիլոկարտիստ,...

13:06

Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու են 0 տոկոս. Նարեկ Կարապետյան

Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու են 0 տոկոս. Նարեկ...

12:33

Հունվարի 20-ին դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել

Հունվարի 20-ին դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝...

12:09

ՊՆ-ից հերքում են

ՊՆ-ից հերքում են

11:14

Փաշինյանն ընդունել է Թրամփի առաջարկը

Փաշինյանն ընդունել է Թրամփի առաջարկը

10:48

Եվրամիության առաջնորդները արտակարգ հանդիպում կանցկացնեն

Եվրամիության առաջնորդները արտակարգ հանդիպում...

10:28

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

17:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33