Թուրք լրագրող Ֆուաթ Ուղուրը «Թյուրքիյե» թերթի իր սյունակում հրապարակել է «Ֆեթուլլահ Գյուլենն ամուսնանում է» վերտառությամբ աղմկահարույց հոդված:
Իր հոդվածում հեղինակը պնդում է, որ 75-ամյա թուրք կրոնական քարոզիչը, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մեղադրվում է Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու համար, մոտ ապագայում պատրաստվում է ամուսնանալ և երեխաներ ունենալ:
Ուղուրի խոսքով՝ ամերիկաբնակ Գյուլենը շաբաթներ առաջ հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Հիլարի Քլինթոնը, ապա նա միանգամից կամուսնանա, իսկ եթե ոչ, ապա նա կամուսնանա այն երկրում, ուր որ աքսորեն իրեն:
Իր հոդվածում Ուղուրը նշում է, որ այդ մասին իրեն հայտնել է թուրքական «Զաման» թերթի խմբագրակազմից Թուրքիայի արևելյան շրջանների գրասենյակի ներկայացուցիչ Ումիթ Աքդեմիրը:
«Լուրը ճշտելու համար երկար ժամանակ է՝ ՈՒմիթի հետ սպասում էինք: Երբ նա առաջին անգամ ասաց ինձ այդ մասին, ասացի. «Դե լավ, ջանս, այդքանն արդեն անհնար է»: Ումիթն էլ ասաց. «Հավատա ինձ, ես այս մարդուն լավ եմ ճանաչում, նրանից ամեն ինչ սպասելի է»: Ավելի ուշ Ումիթն ինձ զանգահարեց՝ լուրը հատատելու համար: Ասաց. «Իսկապես ամուսնանում է»»,- գրել է նա:
Թուրք սյունակագրի պնդումների համաձայն՝ 75-ամյա Գյուլենը հայտարարել է, որ կամուսնանա և կվերադառնա իր հայրենիք՝ Թուրքիա, որտեղ էլ երեխաներ կունենա:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55