ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 11-ի առավոտյան, այցելեց Պետական եկամուտների կոմիտե, որտեղ ներկայացրեց ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին:
Վարչապետը ներկայացրեց մի քանի խաղի կանոններ, որոնք բիզնեսում մեծ արդյունք կարող են ապահովել. «Ե՛վ Կառավարությունում, և՛ ՊԵԿ-ում մենք ունենք խնդիրներ, երբ ծրագիր ենք նախատեսում, որպես թիրախ մեզ համար ընտրում ենք որոշակի գործարարի տիպը, և ծրագիրը կազմում ենք ըստ դրա: Ելնելով դրանից՝ պետք է ստեղծել առավելագույն բարենպաստ պայմաններ օրինապաշտ տնտեսվարող սուբյեկտների համար: Մենք շատ դեպքերում միջոցառումները գծում ենք, ծրագրում ենք մի տիպի գործարարի համար, որը դաշտում չէ, որի նկատմամբ պետք է սանկցիաներ կիրառել և չենք մտածում, թե այդ միջոցառումներն ինչպես են ազդում օրինական, սպիտակ դաշտում աշխատող գործարարի վրա: Հայտանիշը հետևյալն է. եթե նույնիսկ այդ միջոցառումներն օգուտ են բերում, բայց սպիտակ դաշտի աշխատողի համար խնդիր են, այդ միջոցառումները չենք կիրառում»,-ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հորդորեց առավելագույնս կրճատել փաստաթղթերի, տեղեկանքների տրամադրման ցանկը, ժամկետները, օպտիմիզացնել սպասարկումը. «Մասնավորապես՝ խոսքը ոչ միայն այն տեղեկանքների մասին է, որոնք ՊԵԿ-ն է պահանջում, այլ նաև այն տեղեկանքների մասին, որոնք կողքի գերատեսչություններից անհրաժեշտ է ներկայացնել: Դուք շատ լավ տիրապետում եք իրավիճակին և գիտեք, թե որ դեպքերում է թուղթն ավելորդ»:
Վարչապետն ասաց, որ պետք է հստակ ընդունել, որ երկրի սերտիֆիկատը Հայաստանի համար ընդունելի է, որը ոչ:
«Խաղի կանոնները մաքսիմալ պարզ ձևակերպված պետք է լինեն, քաշքշուկները մինիմալի հասցված, նաև պետք է մաքսիմալ ձևակերպել, վերանայել սպասարկման ժամկետները: Շատ է խոսվում հսկիչ գների մասին, առաջարկում եմ ձեզ հետևյալ մեխանիզմը փորձել կիրառել, սահմանել հստակ այն երկրները, որոնց նկատմամբ մենք արժանահավատություն ունենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հորդորեց վերանայել դաշտը, կանոնակարգել, և եթե բիզնեսը հասկանում է խաղի կանոնները, ապա այդտեղ դրական արդյունք կլինի:
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55