«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ ակադեմիական քաղաք ստեղծելու ու բուհերը երեւանին կպած Աշտարակ քաղաք տեղափոխելու հայտարարությունն իրականում ալեկոծել է բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք ղեկավարների հոգիները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ բուհերի ռեկտորներ անհանգստացած են, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, որովհետեւ թվով 8 պետական բուհ թողնելը նշանակում է՝ մի շարք հաստատություներ օպտիմալացվելու ու միավորվելու են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության հեռահար տեսլականներից է միավորել Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Նշենք, որ բացի վերոնշյալ երեք բուհերի միավորումից, կառավարության ավելի վաղ ունեցած տեսլականներից էր նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի միավորումը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Վահրամ Դումանյանի մամուլի քարտուղարին՝ տեղեկանալու, թե նման քննարկում կա արդյոք նախարարությունում, ինչին ի պատասխան՝ Գեղամ Մելիքբեկյանն ասաց. «ԿԳՄՍՆ ոլորտներին առնչվող ցանկացած հարց քննարկվում է ոչ միայն գերատեսչության ներսում, այլեւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Երբ կայացվում է որոշում, այդ մասին կատարվում է համապատասխան իրազեկում»: ԿԳՄՍ-ն փաստացի չհերքեց հանգամանքը, որ նախարարության ներսում նման քննարկում եղել է կամ կա: Մնում է պատկերացնել, թե Աշտարակի մանկավարժական համալսարանի կրթական որակն ու ներգրավվածությունը ապագայում ինչպիսին կլինի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47