Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի և Արցախի քույրեր և եղբայրներ, 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետության անկախությունը, դրվեց Արցախի պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման գործընթացի սկիզբը: Պատմական այս օրվա՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Արցախի հերոսական ժողովրդին, Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանն ու աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցներին: Առաջին հերթին ուզում եմ գլուխ խոնարհել Արցախի անկախության ու այսօրվա խաղաղության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոսների հիշատակի առաջ: Հավերժ փա՛ռք ու հիշատակ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ բոլոր հայերի միասնականության, մեր հերոս տղաների հաղթական ոգու և իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի հաստատուն կամքի դրսևորման շնորհիվ: 31 տարիների ընթացքում հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ ու փորձություններ Արցախն այսօր կայացած պետական միավոր է: Բարգավաճ Հայաստան կուսակցության և անձամբ իմ անունից ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մենք միշտ լինելու ենք Արցախի ու արցախցիների կողքին, քանզի յուրաքանչյուրիս պարտքն է ուժերի ներածին չափով նպաստել Արցախի բարգավաճմանն ու միջազգային ճանաչմանը: Հայկական Արցախի գոյությունն այլընտրանք չունի…
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:
Գագիկ Ծառուկյան
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55