Հիմա զգուշացնում եմ նաև Նիկոլի քաղաքական աջակիցներին. գալիս է ծանր պատասխանատվությունների ժամանակը: Նիկոլը չի պատրաստվում միայնակ կրել դավաճանի տիտղոսը: Այնպես, որ բոլորիդ անխտիր բաժին է հասնելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Նիկոլը չի պատրաստվում միայնակ կրել դավաճանի տիտղոսը
Նիկոլը հետաքրքիր տղա է: Հայաստանի ու Արցախի դեմ գործում է տիպիկ թուրքական ոճով: «Կադրերին»մինչև վերջ օգտագործում է իր ապազգային դավադիր ծրագրերում, հետո պատժում է նրանց հենց դավաճանության համար:
Թուրքերը, պատմության ընթացքում միշտ հարգանքով են վերաբերվել մեր ժողովրդի կռվող-պայքարող տեսակի նկատմամբ: Եվ միշտ պատժել են բոլոր այն հայերին, ովքեր անցել են իրենց կողմը և դավաճանել են սեփական ժողովրդի շահերը:
Նիկոլը գործում է նույն կերպ: Եկել է ժամանակը հերթով պատժելու բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն ձախողել պատերազմը, հանձնել հողերը, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել ի շահ Ադրբեջանի, մնալ իշխանության, քայքայել հայկական պետականությունը և զրոյացնել վերականգնման բոլոր ռեսուրսները:
Պատժելուց բացի, ստեղծված իրավիճակի համար, նա հիմնական մեղավոր է ճանաչելու իր դավադիր ծրագրերին աջակցող ուժերին ու անձանց:
Այդ ամենից խուսափելու և երկիրը վերջնական կործանումից հետ պահելու միակ եղանակը Նիկոլի դեմ աննահանջ պայքարն ու նրան իշխանությունից հեռացնելն է: Սա առաջին հերթին վերաբերում է ուժային կառույցների բարձրաստիճան անձանց, կառավարության անդամներին և պատգամավորներին: Ինչպես ռուսներն են ասում` մի´ դարձեք расходный материал-են: Միևնույն է` կամ հաջորդ իշխանության պարագայում եք, դուք կրելու եք ձեր բաժին պատասխանատվությունը կամ հենց Նիկոլի ձեռքով եք մտնելու պատասխանատվության տակ: Պատահական չէ , որ դատախազը դավաճանության համար մահապատիժ է պահանջել:
Նիկոլի սև գործերին ծառայող բարձրաստիճանները պետք է գիտակցեն, որ «խեղդվողների փրկության գործը հենց խողդվողների գործն է»: Իրենց ոչ ոք և ոչինչ չի փրկելու: Հատկապես, որ պետության կործանմանը և 5000-ից ավելի զոհերի, 10.000-ից ավելի վիրավորների, 9500ք.կմ հայրենի տարածքի հանձնման և Նիկոլի այլ հսնցանքների մասնակիցն ու վկան են եղել:
Պատերազմից հետո, մի առիթով հրապարակային զգուշացրել էի ԶՈւ ղեկավարությանը`«պարոնայք գեներալներ և սպաներ, պատրաստվեք դատվելու»: Հիմա զգուշացնում եմ նաև Նիկոլի քաղաքական աջակիցներին. գալիս է ծանր պատասխանատվությունների ժամանակը: Նիկոլը չի պատրաստվում միայնակ կրել դավաճանի տիտղոսը: Այնպես, որ բոլորիդ անխտիր բաժին է հասնելու»:
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02