«Փյունիկ»-ը նոր համալրում ունի: Թիմին է միացել 32-ամյա հյուսիսմակեդոնացի կիսապաշտպան Ստեֆան Սպիրովսկին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սպիրովսկին նախկինում հանդես է եկել հյուսիսմակեդոնական «Պելիստերում», «Ռաբոտնիչկիում», «Վարդարում», սերբական «Բորաց Չաչակում», բուլղարական «Բերոեում», հունգարական «Ֆերենցվարոշում», իսրայելական Թել Ավիվի «Հապոելում», կիպրոսյան «ԱԵԿ Լառնակայում» և ուկրաինական «Մարիուպոլում»։ Նրա վերջին թիմը եղել է հունգարական ՄՏԿ-ն։ Հյուսիսմակեդոնացի կիսապաշտպանը Սկոպյեի «Վարդարի» կազմում 3 անգամ անընդմեջ (2014/15, 2015/16 և 2016/17թթ․) դարձել է Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն և մեկ անգամ՝ Սուպերգավաթակիր (2015թ․)։ 2018/19թթ․ մրցաշրջանում նա «Ֆերենցվարոշի» հետ նվաճել է Հունգարիայի չեմպիոնի կոչումը։ 2016/17թթ․ մրցաշրջանի արդյունքներով Ստեֆան Սպիրովսկին ճանաչվել է Հյուսիսային Մակեդոնիայի տարվա լավագույն խաղացող։ 2017/18թթ․ մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանը «Վարդարի» հետ՝ Հյուսիսային Մակեդոնիայի պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Եվրոպա Լիգայի խաղարկության ուղեգիր, որից հետո նա տեղափոխվել է Հունգարիայի ամենատիտղոսակիր ակումբ՝ «Ֆերենցվարոշ»։ Ընդ որում, այդ ժամանակահատվածում «Վարդարում» նրա թիմակիցներն էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ՝ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը։ Սպիրովսկին խաղացել է իր երկրի Մ-17, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2011թ․-ից հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականում և անցկացրած 52 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ Նա ընդգրկված էր Եվրո-2020-ում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կազմում և մասնակցել է խմբային փուլի` Ուկրաինայի հավաքականի դեմ հանդիպմանը։
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
11:06 16.06.25
10:57 16.06.25
10:43 16.06.25
11:44 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03