«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցած ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է 110 անձ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։
Տեղեկացանք, որ հարցաքննվածների մեջ են Տեսչական մարմնից պաշտոնատար 3 անձ, ինչպես նաեւ Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի պետը։
Վարույթով որպես տուժող է ճանաչվել 85 անձ, որոնցից 55-ը մարմնական վնասվածքներ ստացածներն են, 25-ը՝ ֆինանսական։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցված են։
Ողբերգական պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։
Նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվածները «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ փոխտնօրենը եւ պահեստը շահագործող երեք անձինք էին։ ՓԲԸ փոխտնօրենին եւ վարձակալին մեղադրանքը առաջադրվել է ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ պահեստը շահագործող անձանց՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով։ 4 մեղադրյալներից 3-ը կալանավորվել են, ազատ է արձակվել «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենը։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01