2021-2022 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններից մեդալի հայտ ներկայացրած 88 սովորողներից քննությունների արդյունքում մեդալի են արժանացել 61 շրջանավարտներ: Գործող կարգի համաձայն` մեդալի հավակնորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառման ընթացքում պարգևատրվել են նաև միջազգային մաթեմատիկական «Կենգուրու» և հայերենի իմացության «Մեղու» մրցույթների հաղթողները: Մեդալակիրներին և առարկայական մրցույթների հաղթողներին շնորհավորել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Սիրելի՛ շրջանավարտներ և առարկայական մրցույթների հաղթողներ, այսօրվա պարգևատրումը ձեր կյանքում առանձնահատուկ իրադարձություն է: Իմ ցանկությունն է, որ հետագայում դուք նվաճումներ ունենաք նաև բարձրագույն կրթության, գիտության ոլորտներում, մշտապես զգաք ձեր աշխատանքի արդյունքը` լինելով գնահատված,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը և շարունակել,- շնորհակալ ենք բոլորիդ ուսուցիչներին ու ծնողներին, որովհետև նրանք մեծ ներդրում ունեն ձեր ցուցաբերած արդյունքի գործում: Կրթության ոլորտի բարեփոխումները, որոնք այսօր իրականացվում են նախարարության կողմից, մեկ նպատակ ունեն. ապահովել ամուր հենք, որ մենք ունենանք ավելի մրցունակ ու լավ քաղաքացի: Ապագան ձերն է, երկրի տերը դուք եք: Շնորհակալ ենք, որ ունենք ձեզ նման հրաշալի սերունդ»: Մեդալները հանձնելուց հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ամփոփել է հանդիսավոր արարողությունը` ընդգծելով, որ գերազանց առաջադիմության մեդալը 12 տարվա աշխատանքի գնահատականն է: «Վստահ եմ, որ շատերդ արդեն ընտրել եք մասնագիտություն և դառնալու եք մեր երկրի համար արժանավոր և պիտանի քաղաքացի»,- դիմելով ներկաներին` նշել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա առաջարկությամբ ներկաները ծափերով ողջունել են Երևանի թիվ 87 դպրոցի շրջանավարտ, մեդալակիր Կարեն Սաֆարյանին, ով մեդալի քննությունները հաջողությամբ հանձնելուց և բուհ ընդունվելուց անմիջապես հետո զորակոչվել էր ժամկետային զինծառայության և արարողությանը ներկայացել էր զինվորական համազգեստով ու հրամանատար Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ: Շնորհավորելով «Կենգուրու» և «Մեղու» առարկայական մրցույթների հաղթողներին` Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ դրանք կարևոր են աշակերտների մասնագիտական կողմնորոշման և ապագայի պլանավորման հարցերում: «Կարևոր է, որ դուք կարողանաք լավագույնս ինքնադրսևորվել մեր երկրում` մասնագիտական կարողությունների աճն ու անձնական երջանկությունը տեսնելով մեր հայրենիքում»,- եզրափակել է փոխնախարարը: Նշենք, որ «Կենգուրու» և «Մեղու» մրցույթները ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է «Այբ» հիմնադրամի հետ համագործակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01