Այն, ինչ մենք տեսնում ենք, կանխատեսելի է, որովհետև արդեն վաղուց մեր երկրի քաղաքական ուժերը նոր, կրեատիվ, յուրահատուկ մեխանիզմներ չեն կարողանում մշակել և կյանքի կոչել. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական PR տեխնոլոգիաների մասնագետ Հայկ Կիրակոսյանը՝ խոսելով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելու, քաղաքական դաշտ մտնելու և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին մեղադրելու մասին:
«Ես ուշադրություն եմ դարձրել նաև այն կոպիտ արտահայտությունների վրա, որոնք անում են կողմերը, որոնք վիրավորանքի են հասնում: Վիկտոր Դալլաքյանը նշել էր, որ «Լուսավոր Հայաստանը» «պապաներ» ունի․արդեն ակնհայտ է, որ հոգնակի թվով ասելով որևէ անձի կամ կուսակցության հասցեին, արդեն վիրավորանք է, և, որևէ կողմնապահություն չանելով, ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ ո՞վ «պապաներ» չունի: Ես դեմ եմ նման կոպիտ որակումներին»,- ասաց Հայկ Կիրակոսյանը:
Ըստ նրա՝ պետական պաշտոնից հրաժարվելը և ներքաշվելը ընտրությունների մեջ ոչ միայն նախաձեռնություն կարող է լինել, այլև հրահանգ վերևից․ «Մենք տեսնում ենք, որ որոշակի հրահանգներով մարդիկ են ազատվում պաշտոնից, բավական բարձր պաշտոնյաների պաշտոնանկություններ են լինում, նոր պաշտոնյաներ են հայտնվում, բայց մաթեմատիկական բանաձևը, որն ունիվերսալ է ոչ միայն մաթեմատիկայում, երբեմն փաստում է, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում»:
Հայկ Կիրակոսյանի համար զարմանալի է, թե ինչու են մեղմ գործելաոճ որդեգրել որոշ կուսակցություններ․ նա ակնարկեց «Լուսավոր Հայաստանին»,որը ՏԻՄ ընտրություններում վստահեց որոշ քաղաքական ուժերի: «Նորից դպրոցական գիտելիքներով հիշում եմ կոկորդիլոս կենդանու մասին, որի արցունքները ոչինչ չեն նշանակում, ավելին՝ զոհին ուտելիս կոկորդիլոսը արտասվում է: Ես զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ մեկ անգամ արդեն անունը դուրս եկած քաղաքական ուժի հետ, որը ամենավճռական պահին բազմիցս ծախել է ժողովրդի ձայնը պաշտոնի դիմաց, դաշինք կնքում»,- ասաց նա:
Հարցին՝ որքանո՞վ է հնարավոր, որ Վիկտոր Դալլաքյանի քաղաքական վերադարձը հաջողությամբ պսակվի, Հայկ Կիրակոսյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ նա պատահական է հայտնվել այդ պաշտոնին և իր թիկունքում աջակիցներ չունի․եթե մենք խոսում ենք այսօրվա իշխող կուսակցության աջակցության մասին, ապա դա ուժեղ աջակցություն է: Պետք է հաշվի առնենք, որ նախորդ ընտրություններում ինքը պարտվել էր Էդմոն Մարուքյանին, որը զրոյական կետից հաղթել էր ընտրություններում,- ասաց նա՝ նախանշելով, որ մենք ինչպես միշտ է եղել, այս անգամ էլ ընտրական պրոցեսներում գործ կունենանք ագրեսիվ տեխնոլոգիաների և ոչ թե ընտրական զանգվածի կողմնորոշման հետ,- շուտով մենք կտեսնենք էլ ավելի ագրեսիվ հայտարարություններ Վիկտոր Դալլաքյանի կողմից»:
Ըստ քաղաքական PR-ի մասնագետը նշեց, որ Վիկտոր Դալլաքյանի առջև խնդիր է դրված լինելու խորհրդարանական ընտրություններում, որպես ընդդիմադիր ուժ՝ հավաքելու ընտրողների ձայների 5 տոկոսը:
«Վիկտոր Դալլաքյանը ամենահաջող իրադարձությունների զարգացման դեպքում չի կարող շատ ձայներ ունենալ, որովհետև Հանրապետական կուսակցության համար հիմա ճնշող մեծամասնություն դառնալը գերակա խնդիր է»,- ասաց նա:
Անդրադառնալով Դալլաքյանի կուսակցության կազմավորմանը, հնարավոր համալրումներին՝ Հայկ Կիրակոսյանը նշեց, որ Սեյրան Օհանյանի մասնակցությունը այս քաղաքական գործընթացներում անիրատեսական է: «Ավելի սազական կլիներ Արտաշես Գեղամյան-Վիկտոր Դալլաքյան կուսակցական միավորումը: Սեյրան Օհանյանին դեռ ահագին ժամանակ հանգիստ կթողնեն: Պաշտոն գուցե տան, բայց կուսակցական գործընթացների մեջ չեն ներքաշի. նա բացարձակ հարմար թեկնածու չէ նման գործընթացների համար, PR-ի տեսանկյունից անգամ իրեն ներգրավելը շահեկան չի կարող լինել. նոր կազմավորվող կուսակցության ղեկավարը կմնա Սեյրան Օհանյանի ստվերի տակ, բայցի դրանից՝ նա ակտիվ կուսակցական գործիչ չէ»,- եզրափակեց իր խոսքը Հայկ Կիրակոսյանը:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44