Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին Հադրութում հանդիպել է շրջանի համայնքապետների և ֆերմերների հետ՝ քննարկելով ստեղծված իրավիճակում թիկունքային ապահովվածության, գարնանացանի, հունձի և հակահրդեհային աշխատանքների հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Վարչապետն իր խոսքում կարևորել է Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիայի պայմաններում թիկունքային աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, ինչն ուղիղ կերպով ազդեցություն է թողնում բանակի մարտունակության վրա: Նա հորդորել է ներկաներին փոխհամաձայնեցված աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ՝ օգտագործելով համայնքների ողջ ներուժը: Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել համայնքապետներին՝ ցուցաբերած ինքնակազմակերպվածության և նվիրման համար:
«Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով որոշ խնդիրներ առաջացան տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ:Իհարկե, շնորհիվ մեր բանակի՝ շատ արագ կարողացանք կայունացնել ռազմական իրավիճակը, սակայն այժմ պետք է լծվենք թե՛ թիկունքի ամրացման, թե՛ տնտեսության բնականոն աշխատանքների կազմակերպման գործերին: Թեև որոշ ժամկետների մասով ուշացել ենք, սակայն դեռևս ժամանակ կա գարնանացան որոշ կուլտուրաների մշակման համար: Այնպես որ ակնկալում եմ ձեզնից օպերատիվ և արդյունավետ աշխատանք, իսկ կառավարությունը հնարավորինս կաջակցի հողագործների ջանքերին»,- նշել է վարչապետը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև հունձի նախապատրաստմանն ու հրդեհների կանխարգելմանն ուղղված աշխատանքների հետ կապված հարցեր: Գործադիրի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ գյուղտեխնիկայի արդյունավետ կիրառման և հրդեհավտանգ խոտածածկերի վերացման վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադարձել է համայնքներում կամավորական աշխատանքների անհրաժեշտությանը, որոնց միջոցով պետք է հատկապես այս օրերին աջակցել կարիքավոր բոլոր ընտանիքներին՝ փոխարինելով առաջնագծում գտնվող նրանց անդամներին:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44