Իտալիան նախատեսում է ձմռանը նվազեցնել տների եւ ձեռնարկությունների ջեռուցման ջերմաստիճանը՝ գազի սպառումը կրճատելու եւ ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցման հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար, հայտնում է Reuters-ը։ Մինչեւ ուկրաինական պատերազմը Իտալիան իր գազի մոտ 40 տոկոսը ներկրում էր Ռուսաստանից, բայց արագ անցավ այլընտրանքային աղբյուրների որոնմանը՝ Մոսկվայից իր կախվածությունը նվազեցնելու համար: Կառավարության հայտարարած ծրագրի համաձայն՝ բազմաբնակարան շենքերում եւ հասարակական այլ շենքերում ջերմաստիճանը կկարգավորվի 19 աստիճանի (ըստ Ցելսիուսի) սահմաններում՝ մեկ աստիճանով ցածր, քան նախկինում։ Արդյունաբերական տարածքների համար կսահմանվի 17 աստիճան: Ջեռուցումն օրական մեկ ժամ պակաս կմիացվի։ Հռոմը նաեւ բանակցություններ է վարում Confindustria արդյունաբերական լոբբիի հետ՝ կամավոր հիմունքներով գազի սպառման հետագա կրճատման շուրջ պայմանավորվելու համար: Իտալիան հուսով է, որ սահմանափակումները օգոստոսից մարտ ընկած ժամանակահատվածում կնվազեցնեն գազի սպառումը 3,2 միլիարդ խորանարդ մետրով, եւ մտադիր է կրճատել եւս 2,1 միլիարդ խորանարդ մետր՝ օգտագործելով էլեկտրաէներգիայի արտադրության վառելիքի այլընտրանքային աղբյուրներ: Ի թիվս բազմաթիվ միջոցառումների, փաստաթուղթը նախատեսում է ածխով եւ նավթով աշխատող էլեկտրակայանների հզորության ավելացում, ինչը կհանգեցներ գազի սպառման շուրջ 1,8 միլիարդ խորանարդ մետրով կրճատման։ Խնայողությունը կարող է մեծացվել այլ միջոցների հաշվին, որոնք խրախուսում են օգտագործողներին եւ ձեռնարկություններին կրճատել սպառումը, ինչը նշանակում է, որ ընդհանուր պահանջարկը կարող է նվազել 15 տոկոսով կամ առնվազն 8,2 մլրդ խորանարդ մետրով՝ համաձայն Եվրամիության ավելի լայն ծրագրերի: Իտալիան սեպտեմբերի սկզբի դրությամբ 83 տոկոսով լցրել է գազի իր պահեստարանները, ասվում է փաստաթղթում։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42