«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններում այլեւս հերթեր չեն գոյանում. մինչեւ օգոստոսի 1-ը կայանների առաջ հարյուրավոր մեքենաների հերթեր էին: Բանն այն է, որ շատ վարորդներ հրաժարվում են ճնշափորձարկել իրենց գազաբալոնները: «Ժողովուրդ» օրաթերթը գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններից տեղեկացավ, որ անգամ հերթագրված վարորդներն են արդեն հրաժարվում ճնշափորձարկել: «Վարորդները պարզապես մոտենում են մեզ ու ասում են՝ մեզ հերթ տվե՛ք էլեկտրոնային համակարգում ու հնարավորինս ուշ, որ մենք կարողանանք լիցքավորել, բայց չենք ուզում ճնշափորձարկենք: Ու այդպիսի վարորդները շատ են, անգամ ազդեցություն են ունենում ճնշափորձարկած վարորդների վրա, ասում են՝ գնացե՛ք, ձեր գումարները հե՛տ ուզեք. տեսեք, մենք փող ենք տվել, բայց լիցքավորում ենք: Ու արձանագրվել են դեպքեր, երբ գալիս են եւ իրենց գումարները հետ են ուզում»,- իրավիճակը ներկայացրեց կայաններից մեկի տնօրենը: Տեղեկացնենք, որ, կառավարության որոշմամբ, օգոստոսի մեկից սեղմված եւ հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն եւ գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում: Տպավորություն է, թե գործադիրը մտահոգ է իր քաղաքացու անվտանգության խնդրով, բայց, արի ու տես, ոչ բոլոր գազալցակայաններում են վարորդներից պահանջում ցույց տալ գազաբալոնի՝ ճնշափորձարկված լինելու մասին փաստաթուղթը կամ հերթագրումը: Պարզ է մեկ բան. կառավարությունն ընդունել է մի օրենք, բայց չի մտածել դրա վերահսկման մեխանիզմների մասին, ինչպես եղավ դիմակների, QR կոդերի եւ այլ արգելքների մասով. զրո վերահսկողություն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
10:48
10:23
10:08
09:47
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15