«Փաստ» օրաթերթը գրում է.
«Գործարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մասին, յուրատեսակ աշխարհաքաղաքական «նրբերանգներ» է ստացել՝ գոնե հրապարակային քննարկումների տիրույթում: Բանն այն է, որ նրան ուղղված «սվինները» հիմնականում Հայաստանի այն ուժերի ու անհատների կողմից էին, որոնք առավել հայտնի են որպես արևմտամոլներ ու հակառուսական տրամադրություններ գեներացնողներ, և որոնք հիմնականում ֆինանսավորվում են Արևմուտքից: Սրան զուգահեռ՝ Վարդանյանի այս որոշումը բավական մեծ արձագանք է գտել ռուսաստանյան լրատվամիջոցներում, որտեղ գրեթե ամենօրյա «ռեժիմով» քննարկվում է այս հարցը: Մասնավորաբար, եթե ընդհանրացնենք ռուսաստանյան փորձագետների ու ԶԼՄ-ների գնահատականները, ապա հիմնական կարծիքն այն է, որ Վարդանյանը կարող է դառնալ Հայաստանի քաղաքականության կարևոր դեմք, նրա այս քայլը կարող է լինել Փաշինյանին հակադրվելու փորձ, որը Ղարաբաղը չի տեսնում որպես իր քաղաքական ռազմավարության կարևոր մաս, նա կարող է պայքարել երկրի գլխավոր պաշտոնի համար և այլն: Միևնույն ժամանակ ռուսաստանցի փորձագետները նշում են նաև նրա «խնդիրների» մասին, ի մասնավորի շեշտադրելով, որ Վարդանյանը չունի քաղաքական գործունեության փորձ, որպես լայն հայացքների տեր մարդ, կարող է նախընտրելի լինել Հայաստանի բնակչության ինչ-որ մասի համար, բայց դա կբարդացնի շփումը բնակչության որոշ շերտերի, օրինակ՝ թերի կրթվածների և նվազ ապահովվածների հետ։ Առանձին քաղաքագետներ էլ կարծում են, որ շատ բան կախված կլինի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման փորձի հաջողությունից և ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ենթակառուցվածք ստեղծելու գործարարի կարողությունից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03