Կարծախի սահմանային անցակետ տանող ճանապարհին նախօրեին հազարավոր բեռնատարներ են կուտակվել, վարորդները օրերով անցկացնում են ճանապարհներին: Այսօր մեքենաների շարասյունը Ախալքալաք քաղաքից ձգվում է մինչև Կարծախի սահմանային անցակետ, ավելի քան 30 կմ: Jnews-ին Մաքսային վերահսկողության ծառայությունից հայտնել են, որ առավոտյան անցակետում էլեկտրականություն չի եղել։ Պատճառներից մեկն էլ այն է, որ բոլոր տարանցիկ բեռնատարների վարորդներին ուղարկում են այս կողմ: Վարորդները տեղյակ չեն, թե ինչո՞ւ են Վրաստան մտնելուց իրենց հենց «Կարծախի» անցակետ ուղարկում երկրից դուրս գալու համար: Նրանք բողոքում են, որ սահմանին իրենց կարծիքը չեն հարցնում։ Սակայն Մաքսային վերահսկողության ծառայությունից Jnews-ին հայտնեցին, որ Վրաստան մտնելուց միջազգային բեռնափոխադրում իրականացնող բեռնատարի վարորդն ինքն է որոշում, թե ո՞ր անցակետով պետք է դուրս գա, բայց քանի որ «Սարփի» անցակետում հերթերը շատ են, նրանք ստիպված բեռնատարները ուղարկում են «Կարծախի» անցակետ։ Ախալքալաք-Կարծախ ճանապարհին կուտակված բեռնատարները հիմնականում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Իրանի և այլ երկրների պետհամարանիշերով են: Բողոքում են ոչ միայն բեռնատարների վարորդները, այլև այս ճանապարհի երկյանքով ձգվող գյուղերի բնակիչները: «Գյուղատնտեսական շրջան ենք, մենք ամեն օր դաշտ ենք գնում, հիմա արդեն աշուն է՝ բերքահավաք: Մեր դաշտ գնալ գալը խնդիր է դարձել, ամբողջ ճանապարհին բեռնատարներ են, խանգարում են մեզ», – ասել է Սուլդա գյուղի բանկիչը, ով ամեն անգամ սեփական հողամաս գնալու համար ստիպված է լինում նախկին 400 մետրի փոխարեն 2-3կմ ճանապարհ անցնել: Վրաստանի մաքսային ծառայության տվյալներով` 2022 թվականին երկրի տարածքով անցնող հոսքը ավելացել է 12%, թուրքական ուղղությամբ` 16, Ադրբեջանի ուղղությամբ` 20%-ով։ 2019 թվականից ի վեր տարանցման ցուցանիշներն աճել են 80%-ով։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01