Կառավարությունն այսօրվա նիստում կհաստատի ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2021 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը հավանություն տալու մասին որոշումը: ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը 2021 թվականի ընթացքում իրականացրել է ընդամենը 19 ստուգում, որոնցից 4-ը գտնվում է ամփոփման փուլում, իսկ 1-ը կասեցված է՝ ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտության հիմքով: Ստուգման արդյունքում հայտնաբերվել է 1.6 մլրդ դրամի խախտումներ: Հաշվետվության մեջ ասվում է. «Այսպիսով, 2021 թվականի ընթացքում վարչության կողմից իրականացվել են ընդամենը թվով 19 ստուգումներ, որոնցից թվով 4-ը գտնվում են ամփոփման փուլում, իսկ 1-ը կասեցված է՝ պայմանավորված ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտությամբ: 2021 թվականին, ինչպես և 2020 թվականին, պետական կառավարման մի շարք մարմիններում (ՀՀ Լոռու մարզպետարան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն) ստուգումներն իրականացվել են ծրագրային բյուջետավորմանը համապատասխան ստուգումներ իրականացնելու սկզբունքով, ինչը հնարավորություն է տալիս հսկողություն սահմանել ծրագրի կամ միջոցառման ողջ գործընթացի նկատմամբ՝ ներառելով բյուջետային հայտերի կազմման աշխատանքներից մինչև ծրագիր կամ միջոցառում իրականացնողների կողմից աշխատանքների ավարտման ամբողջական շղթան: Մասնավորապես, նշված սկզբունքի կիրառմամբ վերոհիշյալ թվով 2 պետական մարմիններում ընտրվել են թվով 12 բյուջետային ծրագրեր (միջոցառումներ): 2021 թվականի ընթացքում վարչության կողմից իրականացված և ավարտված ստուգումներով արձանագրվել են ընդամենը 1,630.7 մլն դրամի խախտման փաստեր, որից վերականգնման (վերաձևակերպման) է առաջադրված 766.4 մլն դրամը: Վերականգնման չառաջադրված 864.3 մլն դրամի խախտումներից 818.0 մլն դրամն արձանագրվել է իրավապահ մարմինների պահանջով իրականացված ստուգումների արդյունքում, իսկ մնացած 46.3 մլն դրամի խախտումներն իրենցից ներկայացնում են ոչ նպատակային, ոչ արդյունավետ ծախսեր, «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ և այլն: Վերականգնման (վերաձևակերպման) ենթակա 766.4 մլն դրամից 535.9 մլն դրամն առաջադրվել է մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 1.9 մլն դրամը ենթակա է վերականգնման կազմակերպությունների հաշվին, իսկ 228.6 մլն դրամը` հաշվառմամբ վերաձևակերպման: Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված գումարներից վերականգնվել է ընդամենը 247.2 մլն դրամ (այդ թվում 87.1 մլն դրամը` 2021 թվականին կատարված ստուգումներով արձանագրված գումարներից, 160.1 մլն դրամը` նախորդ ժամա-նակաշրջաններում կատարված ստուգումներով արձանագրված գումարներից)»:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01