Մարդկային զարգացման մակարդակը նվազել է և հասել 2016թ. մակարդակին՝ փոշիացնելով Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը։Այսօր նման ահազանգ է հնչեցրել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից թողարկված Մարդկային զարգացման 2022թ․ զեկույցը, որը վերնագրված է «Անորոշ ժամանակներ, խաթարված կյանքեր. ապագայի ձևավորումը փոխակերպվող աշխարհում»։
Վերջին 32 տարիների ընթացքում, ինչ ՄԱԶԾ-ն սկսել է հաշվարկել Մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ), որը չափում է ազգի առողջությունը, կրթության մակարդակը և կենսամակարդակը, այն առաջին անգամ ամբողջ աշխարհում երկու տարի շարունակ նվազում է։
Մարդկության ամենամեծ մարտահրավերները՝ կլիմայի և կենսաբազմազանության ճգնաժամերը, անհավասարությունները և քաղաքական բևեռացումները, ինչպես նաև տեխնոլոգիական ցնցումները կուտակվում են և հրահրում միմյանց։ Այս ամենը տեղի է ունենում մարդկանց համար աննախադեպ արագությամբ և մասշտաբներով։ Անորոշությունը, անհավասարությունը և անվստահությունը ուղեկցվում են քաղաքական բևեռացմամբ և վստահության պակասով։ Ամբողջ աշխարհում մարդկանց 30 տոկոսից պակասն է համարում, որ մարդկանց մեծ մասին կարելի է վստահել, ինչը գրանցված ամենացածր տոկոսն է։
Ըստ ՄԶԶ բացահայտումների՝ անորոշության պայմաններում մարդկանց բարգավաճելու հնարավորություն կընձեռեն ներդրումների, ապահովագրության և նորարարությունների վրա շեշտը դնող քաղաքականությունները․ ներդրումները՝ վերականգնվող էներգիայից մինչև պատրաստվածություն համավարակներին և բնական աղետներին, մոլորակի վրա գործադրվող ճնշումը թուլացնելու համար, ապահովագրությունը, ներառյալ սոցիալական պաշտպանվածությունը, հասարակությանն անորոշ աշխարհում ապրելու վտանգներին նախապատրաստելու համար, և նորարարությունը իր բոլոր ձևերով՝ տեխնոլոգիական, տնտեսական և մշակութային՝ մարդկության առջև ծառացած անհայտ մարտահրավերներին դիմակայելու համար։
«Այս դժվարին ժամանակներում ՄԱԶԾ-ն շարունակում է աջակցել Հայաստանին մարդկային զարգացման բոլոր ուղղություններով՝ առաջնորդվելով «ոչ ոք չի անտեսվում» սկզբունքով»,-նշում են զեկույցի հեղինակները։
Զեկույցը ներկայացնում է 2021թ. ՄԶՀ-ն 191 երկրների և ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքների համար։ 2021թ. Հայաստանի ՄԶՀ-ի ցուցանիշը 0,759 է, որի շնորհիվ երկիրը դասակարգվում է մարդկային զարգացման բարձր սանդղակում՝ բոլոր երկրների և տարածքների շարքում զբաղեցնելով 85-րդ տեղը։ 1990-ից մինչև 2021թ.Հայաստանի ՄԶՀ-ի ցուցանիշն աճել է 15,7 տոկոսով՝ 0,656-ից մինչև 0,759։ 1990-2021թթ․ Հայաստանում կյանքի տևողությունն աճել է 3,2 տարով, միջին կրթությունն աճել է 1,5 տարով, իսկ ակնկալվող դպրոցական տարիներն աճել են 2,2 տարով։ Երկրի համախառն ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով 1990-2021թթ․ ընթացքում աճել է մոտ 152,5 տոկոսով։
2010թ. ներկայացվեց Անհավասարության շտկմամբ մարդկային զարգացման համաթիվը (ԱՄԶՀ), որը հաշվի է առնում ՄԶՀ բոլոր երեք չափումների անհավասարությունները՝ յուրաքանչյուր չափման միջին արժեքը զեղչելով ըստ բաշխման մեջ անհավասարության իր մակարդակի։ ՄԶՀ-ի և ԱՄԶՀ-ի միջև տարբերությունը Մարդկային զարգացման՝ անհավասարությամբ պայմանավորված «կորուստն» է։ Երկրում անհավասարության խորացմանը զուգընթաց աճում է նաև մարդկային զարգացման կորուստը։ Հայաստանի կորուստը անհավասարության պատճառով կազմում է 9,4 տոկոս, ինչը 2021թ.․ ՄԶՀ-ն իջեցնում է մինչև 0,688։
Վերարտադրողական առողջությանը, հզորացմանն ու տնտեսական գործունեությանը վերաբերող գենդերային անհավասարության տեսանկյունից Հայաստանի գենդերային անհավասարության համաթվի (ԳԱՀ) արժեքը կազմում է 0,216, որի շնորհիվ 2021թ. Հայաստանը 170 երկրների թվում զբաղեցնում է 53-րդ տեղը։ Վերարտադրողական առողջությունը չափվում է մայրական մահացության գործակցով և դեռահասների շրջանում ծնելիության գործակցով։ Հզորացումը չափվում է խորհրդարանում զբաղեցրած տեղերով և սեռով պայմանավորված որոշակի միջնակարգ կրթություն ունեցող բնակչությամբ։ Աշխատաշուկային մասնակցությունը չափվում է կանանց և տղամարդկանց համար աշխատուժի մասնակցության գործակցով։
2022թ. ՄԶՀ համաշխարհային վարկանիշում երեք առաջատարներն են Շվեյցարիան, Նորվեգիան և Իսլանդիան։
11:04
10:26
10:02
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01