Շաբաթ՝ սեպտեմբերի 10-ին, Կառլ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի նոր թագավոր, գրում է The Times թերթը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր թագավորի պաշտոնական հռչակումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին
Ինչպես նշված է հոդվածում, սեպտեմբերի 9-ին նոր թագավորն ու կոնսորտ-թագուհի Քամիլան կվերադառնան շոտլանդական Բալմորալ ամրոցից, որտեղ նախորդ օրը մահացել է Եղիսաբեթ II-ը։ Չնայած այն բանին, որ պաշտոնապես նա դեռ չի հռչակվել Մեծ Բրիտանիայի թագավոր, իսկ թագադրումը տեղի կունենա միայն ամիսներ անց, միևնույն է Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջը դարձել է Մեծ Բրիտանիայի թագավոր մոր մահից անմիջապես հետո։
Սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին թագավորը կարող է առաջին հանդիպումն ունենալ վարչապետ Լիզ Թրասի հետ։ Կառլ III-ը հանդիպում կունենա նաև կոմս-մարշալ, Մեծ Բրիտանիայի հերալդիկ պալատի նախագահ և գլխավոր արարողապետ Էդուարդ Ֆիցալան-Հովարդի՝ Նորֆոլկի 18-րդ դքսի հետ։ Վերջինս այս պաշտոնը ժառանգաբար ստանձնել է 2002 թվականին և պատասխանատու է կայանալիք թագավորական հուղարկավորության կազմակերպման համար։ Եղիսաբեթ II-ի հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ, սակայն հնարավոր է, որ այն որոշվի հենց այդ հանդիպման ժամանակ։
Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 9-ին տեղական ժամանակով ժամը 18։00-ի սահմաններում (երևանյան ժամանակով ժամը 21:00-ին) կհեռարձակվի Կառլ III-ի հեռուստատեսային ուղերձը, որը նոր կարգավիճակում առաջինն է լինելու։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, 96 տարեկանում կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում:
Եղիսաբեթ II-ը՝ Գեորգ VI թագավորի և լեդի Էլիզաբեթ Բոուս-Լիոնի ավագ դուստրն է, ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին Լոնդոնում։ 1936 թվականին, հոր գահ բարձրանալուց հետո, Եղիսաբեթը դարձավ բրիտանական թագի ժառանգորդը։ Նա կրթություն է ստացել տանը, իսկ 1945 թվականին ընդունվել է բրիտանական բանակի իգական դիվիզիա, Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ստացել է կրտսեր հրամանատարի կոչում։
1947 թվականին տեղի է ունեցել Եղիսաբեթի և Հունաստանի և Դանիայի արքայազն Ֆիլիպի հարսանիքը, որը հրաժարվեց բոլոր տիտղոսներից, ընդունեց բրիտանական քաղաքացիությունը և ստացավ Էդինբուրգի դուքսի կոչում։ Նրանք ունեցան չորս երեխա՝ Չարլզը՝ Ուելսի արքայազնը, արքայադուստր Աննան, արքայազն Էնդրյուն՝ Յորքի դուքսը և արքայազն Էդվարդը՝ Ուեսեքսի կոմսը:
1952 թվականին, հոր մահից հետո, Եղիսաբեթ II-ը դարձավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Համագործակցության 15 թագավորությունների կառավարիչ և բուն Համագործակցության ղեկավար, Անգլիկան եկեղեցու ղեկավար և զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար։
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
12:16
12:02
12:02
11:48
11:33
21:57
20:35
18:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47