Նինոծմինդայի շրջանի Մադաթափա լիճը, որը գտնվում է Սամցխե-Ջավախքի ազգային զբոսայգու տարածքում, չորանում է։ Այս տարի բավականին մեծ տարածք է չորացել: Jnews-ի հաղորդմամբ, լճի չորացման պատճառ Սամեբա գյուղի բնակիչները հիմնականում եղանակային պայմաններն են համարում, քանի որ ամառվա ընթացքում քիչ է անձրև եկել և շոգ էր։ Բնակիչները նաև ասում են, որ տարեցտարի լճում ջրի մակարդակը նվազում է:
Մի քանի տարի է ինչ Մադաթափա լճում ամբարտակ կառուցելու ծրագիր կա, որպեսզի ջրի մակարդակը պահեն, բայց դեռևս ոչինչ չի արվել այդ ուղղությամբ։ Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությունից Jnews-ին հայտնeել են, որ ամբարտակ կառուցելու համար էլեկտրոնային մրցույթն արդեն հայտարարված է
«Պահպանվող տարածքների գործակալությունն ամբարտակի կառուցման մրցույթ է հայտարարել։ Կլիմայական խիստ պայմաններից ելնելով՝ աշխատանքները սպեցիֆիկ են, ինչպես նաև շինարարության համար հատկացված ժամկետներն են սահմանափակ։ Այս փուլում գործակալության կողմից մշակվել է անհրաժեշտ տեխնիկական հանձնարարական և ընթացքի մեջ են նախագծային աշխատանքները։ Լրացուցիչ մանրամասները կհաղորդվեն առաջիկայում», – ասել են Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությունից:
Մադաթափա լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հարավ-արևելյան հատվածում, ծովի մակարդակից 2108 մ բարձրության վրա։ Մադաթափան տարբերվում է մնացած լճերից թռչունների բազմազանությամբ, այստեղ 180 թռչնատեսակ կա, ինչքան որ Ջավախքի ազգային զբոսայգու ողջ տարածքում կա։
Լճի առավելագույն խորությունը 1,10 մ է, իսկ ափամերձ հատվածում՝ 40 սմ: Մադաթափան սնվում է ստորգետնյա ջրերից, անձրևաջրերից և ձյան հալոցքից, որից առաջացած գետակները սկիզբ են առնում Ջավախքի լեռներից:
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47