ARM | RUS |

Ինչու գործը տեղից չի շարժվում. Վահե Հովհաննիսյան

09.09.22 | 11:48

Հրապարակը բեկման ակնկալիքով նայում է հարթակին, հարթակը՝ շատանալու ակնկալիքով, հրապարակին։ Բոլոր գիտակից մարդիկ անհուսությունից խելագարվում են, մի քանի հարյուր հազար մտահոգ մարդ սպասում է փոփոխության՝ նայելով հարթակին ու հրապարակին, շատ ավելի մեծ զանգված հասկանում է, որ սա ապրելու ձև չէ, բայց չգիտի, թե ինչ է ուզում, պատրաստ չէ քայլի։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց վերջնարդյունքում գործը տեղից չի շարժվում, իսկ երկիրը համակարգային փլուզման մեջ է։ Ինչու՞։

Հայտնի ծուղակում ենք. երկար տարիներ պատրաստվում էինք «նախորդ պատերազմին» ու պարտվեցինք, կա խոր մտահոգություն, որ մենք այժմ պատրաստվում ենք նախորդ խաղաղությանը, որն էլի կբերի պարտության։

Եվ կա լայն հանրության մոտ տպավորություն, թե, մերժելով ներկան, պատրաստվում ենք նախորդ իշխանությանը։ Որպեսզի հաջողություն լինի՝ մենք պետք է պատրաստվենք ու խնդիր դնենք՝ հասնել հաջորդ իշխանությանը։ Իսկ «հաջորդ իշխանություն» առաջին հերթին նշանակում է նոր բովանդակություն՝ նոր ասելիք, նոր ձևակերպումներ, նոր գաղափարներ, նոր մարդիկ։

Չափազանց շատ բան է փոխվել. հին պատկերացումներով ու հին ձևակերպումներով հնարավոր չի լինելու համախմբել մարդկանց՝ ներսում, հնարավոր չի լինելու ընկալվել դրսում՝ հարևանների ու պոտենցիալ դաշնակիցների կողմից, հնարավոր չի լինելու պետություն պահել։

Քաղաքական միտքը և պետական մտածողությունը պետք է լուծեն այս խնդիրը. ընկալել փոփոխությունների իրական ծավալը, և վերանայել մեր պատկերացումները՝ այդ բոլոր փոփոխությունները հաշվի առնելով։ Հակառակ դեպքում գործը տեղից չի շարժվի։

Փոխվել է Ղարաբաղի հարցը, փոխվել է Հարավային Կովկասը, հետևաբար՝ հայ-թուրքական հարաբերությունների բովանդակությունը, հայ-ռուսական հարաբերությունները, մեր դերը, մեր հասարակությունը, մեր հեռանկարը։

Առանց Արցախ չկա Հայաստան

Ղարաբաղյան հարցի բովանդակությունը փոխվել է։ Մինչև 2020թ. «Ղարաբաղի հարցի» տակ ուրիշ բովանդակություն էր, հիմա՝ ուրիշ։ Սա պետք է ընդունել։

Մինչև 2020 թվական եղել է Հայաստանը որպես անվտանգության երաշխիք ունեցող Արցախի պետություն, 2020-ին տեղի է ունեցել այդ պետականության կորուստ և անվտանգության երաշխիքի զրոյացում։ Հիմա գոյություն ունի ֆիզիկական բնաջնջման, հայաթափության ռեալ վտանգի առաջ կանգնած Արցախ, որի պետականությունը և նախկին անվտանգային համակարգը զենքի ուժով ջարդել են։

Երբ սեպտեմբերի 2-ին և մնացած օրերին ցույց ենք տալիս 1990-ականների մեր փառահեղ հաղթանակների կադրերը, ողջ հարգանքով հանդերձ, կրկնում եմ՝ անձնային, անձնական, պատմական մակարդակներում ողջ խոր հարգանքով հանդերձ՝ այդ հաղթանակը կերտածների հանդեպ, պետք է ընդունել, որ այդ կադրերն այս պահին այլևս ոչ մի կիրառական նշանակություն չունեն։ Դրանք հանրագիտարանային պատմություն են։

Պետական մտածողությունը և պետության հանդեպ պատասխանատվությունը պահանջում են զսպել բոլոր էմոցիաները և հասկանալ, որ այսօրվա խնդրի լուծման բանալին այդ կադրերում չէ, պահանջատիրական վանկարկումները չեն, առանց իրատեսական հիմքերի «կարմիր գծերը» չեն։

Կա մեկ կարմիր գիծ. պետք է գիտակցել, որ Արցախի կորուստ նշանակում է Հայաստանի կորուստ։ Արցախի վերջնական կորստից հետո Հայաստանը 10-15 տարվա ընթացքում դառնալու է այլոց ծառայութուններ մատուցող հայկական ռեզերվացիա։

Սա հասկանալով՝ պետք է ձևակերպենք խնդիրը. ինչպե՞ս պահել Ղարաբաղը հայկական, որպեզի պահենք հայկականությունը՝ ընդհանրապես։

Պետական մտածողության և սառը պրագմատիզմի վրա պետք է գծագրել այն փոքր, միջին քայլերի շղթան, որով Արցախը պետք է պահվի հայկական։

90-ականների փառահեղ հաղթանակների կինոխրոնիկայում չէ այլևս ելքը, կամ՝ Նիկոլի պարզունակ հեռացման մեջ։ Այն, որ Նիկոլը պետք է հեռանա, չի քննարկվում, բայց Նիկոլին պետք է հաջորդի պետական մտածողությունը։

Հայաստանի հաջորդ իշխանությունը ժառանգելու է ահռելի փոփոխություններով անցած երկիր. այդ թիմի նոր էջը այսօրվա իրականությունն է, ու նրանից պահանջվելու է ոչ թե պոպուլիզմ, այլ՝ ծանր իրականության մեջ սոլիդ ու գրագետ քաղաքականություն։

Իսկ ո՞րն է Արցախի հարցում ոչնիկոլական ճամբարի կողմից մշակված տեսլականը։ Նիկոլի ծրագրին այլընտրանքը կա՞, պատրա՞ստ է։ Էմոցիաներն ու մեր սրտից բխող վանկարկումները մի կողմ։ Հենց լինի ընկալելի այլընտրանքային տեսլական՝ հանրային վստահությունը կլինի էապես ավելի մեծ։ Ու այդպես՝ բոլոր կարևոր հարցերում։

Իշխանությունների ճանապարհները

Հայաստանն ունեցել է իշխանություն, որը կառուցել է Լաչինի ճանապարհը, ունեցել է իշխանություն, որը կառուցել է Սոթք-Քարվաճառը, և ունի իշխանություն, որը երկուսն էլ հանձնել է Ադրբեջանին։ Հիմա պետք է ուրվագծվի հաջորդ իշխանությունը, որը, սառը ընդունելով այս աղետալի իրականությունը, կստեղծի պատմության հաջորդ էջը։ Այն չի լինելու շռնդալից, եռատոնի մասնիկ, օրացույցի նոր տոն, բայց այն լինելու է պատմական կարևորության։

Խաղաղ Արցախի կոնցեպցիան

Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է ունենա Խաղաղ Արցախի մշակված կոնցեպցիան, որով նա կխոսի միջնորդների, հարևանների, հակառակորդի հետ։

Ռուսական խաղաղապահների անժամկետ ներկայությունն այդ կոնցեպցիայի առանցքում է։

Պետք է ոչ միայն ունենալ Արցախում խաղաղ կյանքի զարգացման տեսլական, այլև՝ այն ապահովել կոնկրետ ծրագրերով։

Հասկանալու համար, թե ինչպես է փոխվել Ղարաբաղյան հարցի բովանդակությունը, փորձենք տեսնել նոր իրողություններից ամենաերևացողները։ Վաղը Ադրբեջանն ամենախաղաղ պայմաններում կառուցելու է 200 հազարանոց Աղդամ, բազմահազարանոց նոր գյուղեր, որոնք մխրճվելու են հայկական բնակավայրերի մեջ։ Որևէ մեկը սրա մասին մտածե՞լ է։ Արդեն չկա անվտանգության գոտի, ու Ադրբեջանն իր տարածքներում ինչ ուզի՝ կառուցելու է։ Այսօր արդեն կառուցել է երկու միջազգային օդանավակայան, բազմաթիվ ճանապարհներ, թունելներ...

Իսկ Լաչինը հանձնելու ընթացքում Հայաստանը չբարձրացրեց Ստեփանակերտի օդանավակայանի հարցը։ Ու այսպես՝ բազմաթիվ հարցեր։

Անհատներ ու առաջարկություն

Միևնույն ժամանակ, Հայաստանում կան մարդիկ, ովքեր պարբերաբար հանդես են գալիս հետաքրքիր ու կիրառական առաջարկներով։ Իմ առաջարկն է՝ սկսել Ղարաբաղի հարցով ծրագրային մշակումներ՝ հաշվի առնելով նոր, առկա իրողությունները։ Ինքս պատրաստ եմ ամբողջությամբ նվիրվել այդ աշխատանքին։ Ղարաբաղյան հարցի նոր փուլի շուրջ մշակումներ՝ հիմքում ունենալով հստակ բանաձև և համոզմունք՝ Արցախը պետք է մնա հայկական, հայկական Արցախի կորուստը Հայաստանի վերջն է։


Ապարանում գողացել են 39-ամյա քաղաքացու 253 գլուխ ոչխարները․ վնասի չափը 18 մլն դրամ է

Ապարանում գողացել են 39-ամյա քաղաքացու 253 գլուխ ոչխարները․ վնասի չափը 18 մլն դրամ...

11:04

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տերյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տերյան...

10:26

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

10:02

Վայելեք իշխանության վերջին ամիսները. Շարմազանովը՝ ՔՊ-ին

Վայելեք իշխանության վերջին ամիսները. Շարմազանովը՝...

19:02

Արծվաշենի համար մենք ռազմական օպերացիա չենք անելու. Նիկոլ Փաշինյան

Արծվաշենի համար մենք ռազմական օպերացիա չենք անելու. Նիկոլ...

18:36

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք...

18:16

Դավթաշեն կամրջի 3-րդ գոտիները փակ կլինեն նոյեմբերի 15-16-ը՝ նորոգման աշխատանքների պատճառով

Դավթաշեն կամրջի 3-րդ գոտիները փակ կլինեն նոյեմբերի 15-16-ը՝ նորոգման աշխատանքների...

18:03

Մարդիկ եկել՝ Ղարաբաղ են լացում. ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար. Նիկոլ Փաշինյան

Մարդիկ եկել՝ Ղարաբաղ են լացում. ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար. Նիկոլ...

17:44

Փախստականի վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա

Փախստականի վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս...

17:33

Իշխանությունը վաղուց մտել է նախընտրական փուլ և այսօրինակ գործողությամբ նպատակ ունի հանրությանը ենթարկել ահաբեկման. Արսեն Բաբայան

Իշխանությունը վաղուց մտել է նախընտրական փուլ և այսօրինակ գործողությամբ նպատակ ունի հանրությանը...

17:16

Ներողություն պիտի խնդրեմ իր ծնողներից՝ այո՛, իրենց որդին դավաճան է. Տեր Մուշեն՝ Ստեփան Ասատրյանի մասին

Ներողություն պիտի խնդրեմ իր ծնողներից՝ այո՛, իրենց որդին դավաճան է. Տեր Մուշեն՝ Ստեփան Ասատրյանի...

17:02

«Աղոթքի նախաճաշ»-ը միտված է շեղելու ուշադրությունը կառավարության շարունակվող հակաեկեղեցական քայլերից. Հայ դատի Եվրոպայի հանձնախումբ

«Աղոթքի նախաճաշ»-ը միտված է շեղելու ուշադրությունը կառավարության շարունակվող հակաեկեղեցական...

16:45

ՀԷՑ-ում տիրող իրավիճակը տարիներ շարունակ թաքցվել է վերահսկող մարմիններից. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ում տիրող իրավիճակը տարիներ շարունակ թաքցվել է վերահսկող մարմիններից. Ռոմանոս...

16:22

Մեր բոլորի կողմից սիրված ընկեր Գառնիկն ինձ հետ հեռակա բանավեճի մեջ է մտնել ժողովրդագրության թեմաներով, մի փոքր ինքնակրթությամբ զբաղվիր. Արսեն Թորոսյան

Մեր բոլորի կողմից սիրված ընկեր Գառնիկն ինձ հետ հեռակա բանավեճի մեջ է մտնել ժողովրդագրության...

16:02

Մհեր Գրիգորյանը և Շվեյցարիայի դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին ու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը

Մհեր Գրիգորյանը և Շվեյցարիայի դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին ու...

15:46

Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը

Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական...

15:32

COP17-ի հյուրընկալմամբ Հայաստանը լինելու է ոչ միայն միջոցառման կազմակերպիչ, այլև՝ գլոբալ բնապահպանական երկխոսության հարթակ. Մաթևոսյան

COP17-ի հյուրընկալմամբ Հայաստանը լինելու է ոչ միայն միջոցառման կազմակերպիչ, այլև՝ գլոբալ...

15:15

Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի. քաղաքագետ

Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ...

14:57

Մենք միշտ ներված ենք. ՔՊ-ական

Մենք միշտ ներված ենք. ՔՊ-ական

14:45

Ավինյանն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի հայցերի հիման վրա հարուցված գործով կրկին պարտվել է

Ավինյանն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի հայցերի հիման վրա հարուցված գործով կրկին պարտվել...

14:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01