«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը գրում է․
«44 օրյա պատերազմից երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է , որ որոշ հրամանատարների կողմից հրամաններ են եղել, եւ դրանց հաստատման դեպքում ինքը ո'չ քաղաքականապես, ո'չ բարոյապես, ո'չ էլ ռազմական առումով չի կարողանում հասկանալ։ Փաստացի Փաշինյանը բանակի հրամկազմի մասին հրապարակային հայտարարություն է անում «օդում կախված լուրերի» տրամաբանության մեջ, որը թե' բարոյապես, և թե' ռազմական առումով, ոչ մի կերպ չի նպաստում բանակի վերականգման եւ ունակությունների բարձրացման վրա։ Այսօրինակ «օդում կախված» հայտարարությունները միմիայն սեփական քաղաքական շահերը սպասարկելու խնդիր է լուծում։ Մեկ այլ դրվագում Փաշինյանը հայտարարում է , որ տպավորություն ունի, որ վերը նշված հրամանատարները առաջնորդվել են ոչ թե իր հրամաններով, այլ մեկ այլ տեղից իջեցված հրամաններով։ Նախ ֆիքսենք, որ երբ երկրի ղեկավարը առաջնորդվում է ինչ-որ տպավորություններով, ապա դա մեղմ ասած լավ չի։ Հաջորդիվ արձանագրենք, որ Փաշինյանը խոստովանում է ,որ պատերազմի օրերին իրավիճակին չի տիրապետել, և անուղղակի ակնարկում է, որ շատ մեծ հավանականությամբ , թուրք-ադրբեջանական ապագա սադրանքների դեպքում նույնպես իրավիճակին չի տիրապետելու, ինչը հանգեցնելու է մարդկային եւ տարածքային հերթական կորստի։ Հ.Գ Ուղղակի լսեք եւ տրամաբանեք, ավել բան հարկավոր չէ...»։
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47