Թանգարանների առջև ծառացած մարտահրավերներն ու առկա խնդիրների լուծման փնտրտուքները եղել են օրերս Պրահայում կայացած Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) 26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքների առանցքում: Վեհաժողովին մասնակցել են աշխարհի 115 երկրների թանգարանային ոլորտի շուրջ 3000 ներկայացուցիչներ, այդ թվում, Հայաստանի պատվիրակությունը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԻԿՕՄ- Հայաստանի նախագահ Հայկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ բավական հագեցած հանդիպումների օրակարգ է եղել: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: «Մարտահրավերներից, որ կցանկանայի առանձնացնել, առհասարակ, թանգարան եզրույթի ձևակերպումն է, դրա նոր ընկալումը: Սա շատ կարևոր է այն տեսանկյունից, որ միտում կա՝ ցանկացած ժամանցային վայր հիմնադրվելով, կոչվում է թանգարան, ինչն իրականում այդպես չէ: Թանգարանը բազմաշերտ ու բազմաֆունկցիոնալ կառույց է և կարևոր է, որ այդ ճիշտ մոտեցումը լինի»,-ասաց Հայկ Մկրտչյանը: ԻԿՕՄ Հայաստանի անդամներից յուրաքանչյուրն անդամակցում է խորհրդի միջազգային թեմատիկ կոմիտեներին և տեղում աշխատանքներ տանում: ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամ Արուսյակ Ղազարյանը տեղեկացրեց, որ այս տարի առանձին կոմիտեներում տարված աշխատանքը բավական արդյունավետ է եղել: «Պայմանավորվածություններ են ձեռք բերել առնվազն 4 միջազգային կոմիտեների գիտաժողովները Հայաստանում հյուրընկալելու հարցում: Դրանք են գրական և կոմպոզիտորների թանգարանների, ցուցադրությունների փոխանակման, երաժշտական գործիքների և երաժշտական թանգարանների, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեները»,-ասաց Տաթև Սարոյանը: Թանգարանների մարտահրավերների առանցքում նաև հետհամաճարակային շրջանում այցելությունների վերականգնումն է, ինչպես նոր տեխնոլոգիաների ակտիվ ներմուծումը թանգարանային ոլորտ: Քովիդի ժամանակաշրջանում աշխարհի շատ երկրների թանգարաններ կանգնել են փակման խնդրի առաջ: Հայաստանում, բարեբախտաբար, թանգարանների փակման դեպք չի եղել: ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամ Տաթև Սարոյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսից հետո Հայաստանի թանգարանները կարողանում են վերականգնել 2019 թվականի այցելությունների տեմպերը: Կոնկրետ, Մատենադարանը, կարելի է ասել, որ 80 տոկոսի չափով հասել է այդ ցուցանիշին: «Թանգարանային այցելությունը բավական երիտասարդացել է: Եթե նախկինում ավելի մեծահասակ զբոսաշրջիկներ էին այցելում, ապա հիմա միտումը դեպի երիտասարդներն են: Ինչ վերաբերում է տեղի այցելություններին, ապա ասեմ, որ դպրոցական տարիքի երեխաների այցերը կրկնապատկվեցին: Մեզ համար թիրախային էին նաև ընտանեկան այցերը»,-ասաց Տաթև Սարոյանը: Մասնագիտական քննարկումները զերծ չեն մնացել ադրբեջանական կեղծիքներից, ինչին հակադարձել է Հայաստանի պատվիրակությունը: Մանրամասնեց Հայկ Մկրտչյանը: «Իրենք սովորաբար բոլոր հարթակներն օգտագործում են իրենց կեղծ, հիմքերից զուրկ թեզերը ներկայացնելու համար: Խոսում էին, թե, իբր հայերը ավերածություններ են անում, մզկիթներն են ոչնչացնում և այլն: Մենք նախապես արդեն Հայաստանում ԱԳՆ-ի մեր գործընկերների հետ քննարկել էինք այս հարցը: Փաստերով ներկայացրինք իրենց զեկույցի կեղծ լինելը: Ներկայացրինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիտեի կողմից հրապարակված զեկույցն այն մասին, թե վերջին 2 տարիների ընթացքում իրականում ինչ է տեղի ունեցել Արցախի տարածքում, որը հիմնված է միջազգային հեղինակավոր պարբերականների, կառույցների հետազոտությունների վրա»,- ասաց Հայկ Մկրտչյանը: Հայաստանի պատվիրակությունը նաև վրդովմունքի նամակ է փոխանցել պատասխանատուներին՝ ընդգծելով, որ պրոֆեսիոնալ հարթակը չպետք է վերածվի քաղաքականի:
11:04
10:26
10:02
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01