Կոլումբիայի և Վենեսուելայի միջև սահմանը, որը փակվել էր 2019 թվականին, կբացվի սեպտեմբերի 26-ին ինքնաթիռների և բեռների համար: Այս մասին հայտնել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն: «Սեպտեմբերի 26-ին մենք կբացենք Կոլումբիայի և Վենեսուելայի միջև սահմանը: Որպես առաջին քայլ կվերականգնվեն երկու երկրների միջև ավիահաղորդակցությունն ու բեռնափոխադրումը: Հաստատում ենք կառավարության՝ եղբայրական հարաբերությունների վերականգնման հանձնառությունը»,-«Թվիթերի» իր պաշտոնական բլոգում գրել է Պետրոն: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն էլ նախօրեին Կարակասում ընդունել է Կոլումբիայի առևտրի նախարարին, որի հետ քննարկել են երկու երկրների միջև կապերի վերականգնման ճանապարհային քարտեզը: Վենեսուելայի և Կոլումբիայի միջև հարաբերությունները խզվել են 2019 թվականին՝ Բոգոտայում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու պատճառով։ Նոր նախագահ Գուստավո Պետրոն պաշտոնավարել է օգոստոսի 7-ին՝ Վենեսուելայի հետ հարաբերությունները վերականգնելու մտադրությամբ։ Երկու երկրներում միլիոնավոր մարդիկ հարազատներ ունեն հարևան երկրում: Երկու երկրների համար մեծ նշանակություն ունի նաև առևտրային կապերի վերականգնումը: Նրանց միջև ապրանքաշրջանառությունը հասել է 8 մլրդ ԱՄՆ դոլարի։
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03