Զովունիում քաղաքացիները բողոքի ակցիա են իրականցրել տրանսպորտի թանկացման դեմ: Ոստիկանները բերման են ենթարկել Զովունիի բնակչուհի Անուշ Զուրաբյանին: NEWS.am-ի հետ զրույցում Զովունիի բնակչուհի Կարինե Գեւորգյանը պատմեց, որ հունիիսի 25-ից գյուղում դդադարեցրել են տրանսպորտի աշխատանքը, այն պատճառաբանությամբ, թե հուլիսի 1-ից նոր տրանսպորևտ են տրամադրելու, սակայն այդպես էլ չտրամադրեցին: «Այդ ընթացքում միայն 12 համարի տրանսպորտն էր գործում, որով մենք յոլա էինք գնում, հիմա դաէլ հանեցին, 2 օրընդհանրապես տրանսպորտ չունեինք, ոտքով էին բնակիչները գնում, գալիս: Դիմեցինք համայնքապետարան, որ տրանսպորտ տրամադրեն գոնե մինչեւ Դավթաշեն, դա էլ մի քանի օր գործելուց հետո դուրս եկավ: Հետո Գագիկ Ծառուկյանին դիմեցինք, որ տրանսպորտ տրամադրի, հիմա այդ երթուղայինները տրամադրել են մինչեւ Դավթաշեն,ա յն էլ 200 դրամով: Հիմա մենք օրը կարող է 5 անգամ գնանք ու գանք, երեխաներին խմբակի ենք տանում, աշխատանքի ենք գնում, մեր աշխատավարձը նույնիսկ ճանապարհածախսին չի հերիքի: Մեր պահանջն է, որ մեզ մինչեւ Դավթաշեն 100 դրամով տրանսպորտ տրամադրեն»,-ասաց նա:
Կարինեն ասաց, որ առանց այդ էլ գյուղն ունի ջրի, աղբբահանության, էլեկտրաէներգիայի, ճանապարհների խնդիր, հիմա էլ ավելացավ տրանսպորտի խնդիրը: «Այսօր բողոքի ակցիա ենք իրականացրել, ոստիկանները հավաքվեցին, մի կնոջ էլ բերման ենթարկեցին նրա համար, որ փակել էր ավտոբուսի ճանապարհը, ուղղակի ձեռքերը ոլորեցին, տարան: Մինչեւ հիմա դեռ ազատ չեն արձակել, մենք պահանջում ենք ազատ արձակել: Մեր բողոքի ակցիան կշարունակենք երկուշաբթի առավոտյան»,-ասաց նա: Կինը նշեց, որ իրենք կբողոքեն այնքան, մինչեւ հարցը լուծում ստանա:
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47