Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Վիկտոր Դալլաքյանը լավ, արդյունավետ պատգամավոր էր, օրենսդրական աշխատանքը նրա տարերքն Էր, և նրա հեղինակած մի քանի որակյալ օրենքներ մինչ օրս ապացուցել են իրենց կենսունակությունը։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում նա չվերընտրվեց։ Դրանից պետք չէր ողբերգություն սարքել և տարիների ընթացքում քեն պահել իր ընտրատարածքում հաղթած պատգամավորի վրա, փորձել նրանից վրեժ լուծել և վարկաբեկել։ «Աբիժնիկությունն» արդյունավետ էմոցիա չէ. մի անգամ չի ստացվել, մեկ ուրիշ անգամ կստացվի, կամ թեկուզ ոչ մի անգամ էլ չստացվի՝ կյանքում բազմաթիվ այլ հետաքրքիր գործեր կան։
... Հարց է ծագում՝ ինչպես էր նա չորս տարի լուռումունջ աշխատում մի մարդու մոտ, որին, իր խոսքերով, պետր է զոլավոր շորեր հագցնել։ Պատասխան, չէի աշխատում, ձև էի անում, թե աշխատում եմ, գնում-գալիս էի գործի և աշխատավարձ էի ստանում։ Եթե այդպես է, ապա՝ ավելի վատ:
Բայց այդ՝ «երիտասարդ թոշակառուի» կարգավիճակը Վիկտոր Դալլաքյանին, հավանաբար, ձանձրացրել է, և նա որոշել է դարձյալ պատգամավոր դառնալ։ Այստեղ կա երկու տարբերակ, կամ մտնել ՀՀԿ ցուցակ, կամ դառնալ ընդդիմադիր։ Առաջին տարբերակում, որքան հասկանում եմ, պարոն Դալլաքյանին երաշխիքներ չտվեցին։ Մնում է ընդդիմադիրի ճանապարհը։ Բայց «ստարտային պայմաններն» այդ գործչի համար չափազանց վատն են՝ Բաղրամյան 26-ից նոր դուրս եկածի շուրթերից սովորական ընդդիմադիր հռետորաբանությունը համոզիչ չի հնչում։ Ոչինչ, ինչպես ասում են՝ փորձը փորձանք չի։
Եթե այս հոդվածը գրելուց հետո ինձ հետ որևէ բան պատահի, դրա ուղիղ պատասխանատվությանն է կրում Դոնալդ Թրամփը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:02 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01