Ֆրանսիայի կառավարությունն ավելի դանդաղ տեմպերով կկրճատի արդյունաբերական արտադրության հարկը, քան ծրագրված էր նախապես, քանի որ փորձում է հասնել դեֆիցիտի կրճատման նպատակներին՝ չնայած ավելի ցածր տնտեսական աճին։ Այս մասին ասել է ֆինանսների նախարար Բրունո լը Մերը։ Հարկը, որը հայտնի է որպես CVAE, կիջեցվի երկու փուլով՝ 4-ական միլիարդ եվրոյով 2023 եւ 2024թթ., ասել է լը Մերը։ «Մենք կիջեցնենք CVAE-ը, որովհետեւ արտադրության հարկերը Ֆրանսիայում չափից ավելի բարձր են, բայց մենք դա կանենք երկու փուլով»,- ասել է ֆինանսների նախարարը։ Ռեցեսիայի սպառնալիքը Եվրոպայում՝ գնաճի եւ էներգամատակարարման ռիսկերի ֆոնին, կառավարություններին ստիպում է հավասարակշռել աջակցությունն իրենց տնտեսությանը՝ պետական ֆինանսների վերականգնման անհրաժեշտությամբ, Covid համավարակից հետո։ Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնը փորձում է իր երկրորդ ժամկետի ավարտին՝ 2027թ., բյուջեի դեֆիցիտը վերադարձնել արտադրության ծավալի 3 տոկոսից ցածր մակարդակին։ Լը Մերը հայտարարել է, որ կառավարությունը չպետք է շեղվի այս պլանից արդեն հաջորդ տարի՝ չնայած տնտեսական դժվարություններին։ «Բարդ է լինելու, ես չեմ պատրաստվում թաքցնել դա, բայց 2023թ. մենք կպահենք 5 տոկոսանոց բյուջեի դեֆիցիտ»,- ասել է լը Մերը։
«Դա խիստ որոշումներ կպահանջի»։ Նա հրաժարվել է կրկնել հաջորդ տարի 1,4 տոկոս աճի կառավարական կանխատեսումը՝ դրա փոխարեն հայտարարելով, որ «աղետալի սցենարից» կարելի է խուսափել, իսկ պաշտոնական կանխատեսումը հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ առաջվա պես «դրական» կլինի։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42