Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից: Առանձնազրույցի ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ խմբի կազմակերպություններին ռազմավարական համագործակցության համար և կարևորել դրա արդյունավետ շարունակականությունը: Քննարկվել են ընթացիկ ծրագրերը կենսական նշանակության ենթակառուցվածքների բարելավման, մարդկային կապիտալի զարգացման, պետական կառավարման համակարգի արդիականացման, թվայնացման և այլ ոլորտներում: Երեկոյան փոխվարչապետը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի խմբի գործընկերության 30-ամյակին նվիրված հոբելյանական ընդունելությանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետի ելույթը ներկայացվում է ստորև. «Մեծարգո տիկին Բյերդե, Ձերդ գերազանցություն հարգարժան դեսպաններ, Տիկնայք և պարոնայք, Պատիվ ունեմ անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորելու բոլորիս Համաշխարհային բանկի խմբի հետ մեր համագործակցության հոբելյանական 30-ամյակի կապակցությամբ: Պատմության համար գուցե ոչ այնքան երկար, բայց ամենատարբեր իրադարձություններով խտացված այս ժամանակաշրջանում Բանկը մեզ համար եղել է իրական և հուսալի գործընկեր: Հատկանշական է, որ մեր առաջին համատեղ ներդրումային ծրագիրն ուղղված է եղել Հայաստանի նորագույն պատմության ամենածանր արհավիրքներից մեկի՝ 1988 թվականի երկրաշարժի հետևանքների մեղմմանը: Այդ ծրագրից ի վեր մենք աշխատել ենք միասին տարաբնույթ ոլորտներում 100-ից ավելի ծրագրերի իրականացման վրա՝ համագործակցելով ավելի քան 2.5 միլիարդ դոլար արժողությամբ պորտֆելի շրջանակներում: Կցանկանայի ընդգծել, սակայն, որ Համաշխարհային բանկի խմբի կազմակերպությունները երբեք չեն եղել պարզապես ֆինանսական գործընկերներ մեզ համար: Համաշխարհային բանկի խումբն առանցքային դեր է ունեցել Հայաստանում հիմնարար բարեփոխումների իրականացման գործընթացում՝ իր փորձագիտական ներուժով հարստացնելով մեր ջանքերը՝ կառավարման բարելավման, ինստիտուցիոնալ կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության մրցունակության բարձրացման, մարդկային կապիտալի զարգացման և այլ կարևոր ոլորտներում: Մեր համատեղ ծրագրերը մշտապես ունեցել են ռազմավարական նշանակություն Հայաստանի համար, բարելավել են մեր քաղաքացիների կյանքի որակը և նպաստել են Հայաստանի շարունակական զարգացմանը: Այս առումով կցանկանայի հատկապես ընդգծել բնական ռեսուրսների կառավարմանն ու կենսական նշանակության ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև առանձնացնել մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված մեր ջանքերը՝ կրթության բարելավման, սոցիալական պաշտպանության բարձրացման և առողջապահական համակարգի արդիականացման ուղղություններով: Անհրաժեշտ եմ համարում մատնանշել նաև Բանկի խմբի գործընկերների արժեքավոր համագործակցությունը Հայաստանում մասնավոր հատվածի հետ, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի տնտեսական զարգացման համար՝ ընդհանրապես, և մասնավոր հատվածում թափանցիկ և հաշվետվողական միջավայրի ձևավորման առումով՝ մասնավորապես: 2020 թվականի արհավիրքները և բարդ տարածաշրջանային զարգացումները՝ մեր երկրի համար հնարավոր ծանր տնտեսական հետևանքներով հերթական անգամ ընդգծեցին համատեղ աշխատելու և ռեսուրսները կոնսոլիդացնելու հրամայականը: Ես վստահ եմ, որ մենք դեռ բազմաթիվ առիթներ կունենանք միասին նշելու համագործակցության հոբելյաններ: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արգասաբեր գործընկերության համար՝ ընդգծելով թե՛ Վաշինգտոնի, թե՛ Երևանի մեր գործընկերների անձնվեր աշխատանքը՝ ուղղված մեր երկրի բարգավաճմանն ու շարունակական զարգացմանը: Շնորհակալություն»:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01