«Հիմա արտաքին քաղաքականության մասին խոսելն այնքան անշնորհակալ գործ է: Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհակարգի հետ ընդհանրապես և արտաքին քաղաքականության մասին խոսելը, գնահատական տալը դժվար բան է, որովհետև միջազգային հարաբերություններում տիրում է մի իրավիճակ, որը կարելի է բնորոշել մեկ բառով՝ «խառնաշփոթ» և այդ խառնաշփոթում առավել դժվար է մեր նման երկրներին»,-պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին՝ ԱԺ-ում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինայնը: Նա հայտնեց, որ զինված ուժերի բարեփոխման ոլորտում գործադիրը շատ լուրջ քայլեր է ձեռնարկում:
«Վերջերս էլ պտրաստվել է ծրագիր, որ մեր զինվորականների աշխատավարձերը պետք է անգամներով բարձրացնենք»,-հայտնեց Փաշինյանը՝ պարզաբանելով, որ խոսքը գնում է 240 %-ի մասին, որը շեմն է և նրա վրա դեռ պետք է կիրառվեն աշխատավարձի այլ գործակիցներ: Նա հիշեց, որ 2019-ին էլ էին էականորեն բարձրացրել զինվորականների աշխատավարձը, բայց բազան այնպիսին է, որ էական գնաճի դպքում չեն հասցնում նրա հետևից: Գործադիրի ղեկավարը հիշեցրեց, որ 2022 թվականին գիտության ֆինանսավորումն ավելացվել է 83 %-ով, իսկ 2020 թվականին կրկնապատկել էին ռազմարդյունաբերության ֆինանսավորումը և փորձեց դրանք կապել պաշտպանության խնդիրների հետ:
«Եթե որևէ մեկն այսօր կասի, որ այսօրվա ռազմարդյունաբերական ընկերությունները պատրաստ են կլանել ավելին, քան կառավարությունն հատկացնում է, լուրջ չընդունեք այդ հայտարարությունը, որովհետև կլանել նշանակում է որոշակի հստակ կանոնակարգերով տեխնիկական հստակ կատարվող աշխատանք, որը պետք է բերի ինչ-որ արդյունքի: Ընդ որում, մենք ելնում ենք նրանից, որ գիտական աշխատանքը շինարարություն չէ՝ կոնկրետ ժամանակահատվածով և այն միշտ չէ, որ վերջնական արդյունքի է բերում, բայց ընթացքում այնքան գիտելիք է գեներացնում, որը հաջորդ պահին չնախատեսված տեղում օգտագործվում է կոնկրետ խնդիր լուծելու համար»,-ասաց Փաշինյանը և հավաստիացրեց, որ այդ ոլորտում էլ հնարավորությունների սղություն չունեն, բայց այլ հարց է, թե ինչքանով են ընկերությունները կարողանում կլանել, վերջնական արտադրանք ապահովել և դրա որակն ապացուցել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։ Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։ Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Panorama.am
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55