Այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ավարտվել է ծառատունկը, և շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Հանձնարարականի շրջանակում Երևանի քաղաքապետն անդրադարձել է կանաչապատման ձեռնարկությունների աշխատանքներին:
«Վերջին տարիներին մենք կարողացանք ավելացնել կանաչ տարածքների ծավալները, ինչը, սակայն, դեռևս բավարար չէ: Օր ու գիշեր պետք է աշխատել, որպեսզի ունենանք այն բարեկարգ և կանաչ տարածքները, որոնք ցանկանում են տեսնել երևանցիները: Ու բնական է, որ կանաչապատման ձեռնարկություններից մեր պահանջները ևս ավելացել են: Ինձ համար անընդունելի է ոռոգելի տարածքներում չոր խոտի առկայությունը, ինչը թերևս նշանակում է, որ տվյալ տարածքը սպասարկող ձեռնարկությունն ուղղակի չի կատարում իր պարտականությունները: Ուրեմն խստորեն հետևեք, որ կանաչապատման ձեռնարկությունները լիարժեք կատարեն իրենց աշխատանքներն ու քայլեր ձեռնարկեն ինչպես կանաչ տարածքների ավելացման, այնպես էլ առկա տարածքների խնամքի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ: Ամեն ծառի ու թփի խնամքի համար պետք է բոլորս սրտացավ լինենք», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44