«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը այս գործողություններով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես հասկանում եմ, որ շատ տարօրինակ բան եմ հիմա ասում և հասկանում եմ նաև, որ հիմա շատ մանրամասներ գուցե չեմ կարող ասել։ Բայց պիտի արձանագրեմ հետևյալը՝ ինչքան էլ մենք երջանիկ չենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ հենց նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթներն ի չիք դարձնելու համար։ Եվ պայքարում է եռակողմ հայտարարության երեք հիմնական դրույթների դեմ, առաջինը, որ կա Լեռնային Ղարաբաղ, երկրորդը, որ Լեռնային Ղարաբաղն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է ՌԴ-ն, երրորդ, որ Լաչինի միջանցքն ստեղծվել է ԼՂ ու Հայաստանի միջև կապ ապահովելու համար։
Այս երեք դրույթները ունեն անկյունաքարային նշանակություն, և փաստն այն է, որ Ադրբեջանը պայքարում է այս երեք դրույթների դեմ։ Իր դիրքորոշումներում Ադրբեջանը որոշակիորեն խճճվել է։ Օրինակ՝ ասում են, որ ՀՀ ու Ադրբեջանի միջև սահման չկա, խորհրդային սահմանները չեն ճանաչում, այդ դեպքում տրամաբանական հարց է ծագում՝ ինչի՞ հիման վրա են պնդում, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Ադրբեջանը արտահայտում է 44-օրյա պատերազմից իր անբավարարվածությունը, իմ այս համոզմունքը ձևավորվել է նաև բանակցային սեղանի շուրջ տեղի ունեցող խոսակցությունների հիման վրա»,- ասաց նա։
11:04
10:26
10:02
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01