ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում, որը նվիրված էր Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակին, Ռուսաստանը հայտարարել է հակամարտության դադարեցմանն ուղղված սեփական ջանքերի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքի մասին:Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք խոսեցինք Ռուսաստանի կողմից թե՛ անհատապես, թե՛ ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորման, զինադադարի հասնելու ջանքերի մասին, այն ջանքերի մասին, որոնք ՀԱՊԿ-ն կներդնի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո։ Գործընկերները շնորհակալություն հայտնեցին մեզ այս տեղեկությունը հայտնելու, ջանքեր գործադրելու համար»,- ասել է նա։
Ինչպես նշել է Նեբենզյան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցությունների մասնակիցները միաձայն կողմ են արտահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի շուտափույթ դադարեցմանը և իրավիճակի քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորմանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կրկին նիստ կհրավիրի՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես ընդգծում է գործակալությունը, նիստը հրավիրվելու է Հայաստանի խնդրանքով։ Նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն արդեն քննարկվել է Անվտանգության խորհրդի փակ փորհրդակցությունների ժամանակ։ Այս անգամ քննարկումները կանցկացվեն բաց ռեժիմով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 105 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15