Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Կաթողիկոսի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հանդիպումը: MediaHub-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը մանրամասնել է հայտնել հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին։ «Այո, սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։ Հանդիպմանը քննարկվել է պատգամավորի կողմից հանրայնացված առաջարկը՝ առկա իրավիճակի հանգուցալուծման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախկին նախագահների համախմբման վերաբերյալ»,-ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Նա հավելել է որ Ամենայն Հայոց Հայրապետն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ԱԺ փոխնախագահ, դաշնակցական գործիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Հապաղելու ժամանակ չունենք, օրվա իշխանությունների հետ լեզվակռվի ժամանակ չունենք, ոչ ոքի ոչինչ ապացուցելու կամ համոզելու ժամանակ չունենք։ Պետք է գործել։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում ստեղծված իրավիճակն իսկապես օրհասական է։ Մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է միավորել մեր ժողովրդի բոլոր կարող ուժերը»։
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47