Պետության և անձի դեմ գործած, ինչպես նաև հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունները պատասխանատվության այն տեսակներն են, որոնք սպառնում են ՀՀ ԱԺ “քաղաքացիական պայմանագիր” խմբակցության, ինչպես նաև 2020-22թթ. ՀՀ-ում քաղաքական և հայեցողական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած որոշ խմբի անձանց: Հետևաբար, իշխանությունը պահելու համար կռիվ են տալու մինչև վերջ: Այդ պայքարում նրանք չեն խնայելու ո՛չ Հայաստանը, ո՛չ նրա քաղաքացիներին, ո՛չ էլ ուժային կառույցներին: Քանի դեռ իշխանություն ունեն, ամեն ինչ անելու են, ծանր հանցագործությունների պատասխանատվության ժամը հեռացնելու համար: Թե չէ “ժողովրդի մանդատ”, “ժողովուրդն ա ընտրել”, “քաղաքացու կամք”, “երկիր”, “պետություն”, “խաղաղություն” և իրենց այլ լոլոները զուտ իշխանությունից զրկվելու վախից ծնված բնազդային մանիպուլյացիաներ են: Նրանցից շատերը, իշխանությունը պահելու մոլուցքից ելնելով, այնքան մարդու հետ են թշնամացել ու շատ լավ գիտակցում են, որ մարդկայնորեն իրենց այնքան վատ են պահել, որ բարեգթության տեղ անգամ չեն թողել: Հետևաբար՝ ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի համար իշխանությունը դարձել է կենաց խնդիր: Պատկերացրեք իշխանությունից զրկվելուց հետո, նրանցից նույնիսկ ամենաանմեղները ինչպե՞ս են քայլելու փողոցներով, ինչպե՞ս են որևէ հիմնարկում գնալու աշխատանքի, ինչպե՞ս են բիզնեսով զբաղվելու, դասախոսություն կարդալու և այլն: Միայն հասարակության բարոյական ճնշումը և հանրայնորեն բացահայտված ճշմարտությունները բավարար են լինելու, որպեսզի ՔՊ-ական նախկին պաշտոնյաները տևական ժամանակ ինքնամեկուսացվեն: Պատահական չէ, որ այսօր կոչ են անում ընդդիմադիր քաղաքացիներին առանց զենքի ուղարկեն պատերազմ, շարունակ վախեցնում են ԱԱԾ-ով, պառլամենտում հիստերիա են բարձրացնում, ուրախանում են, որ ոստիկանները ծեծում են միտինգավոր քաղաքացիներին և այլն: Ես առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերը մտքում անիծում են այն օրը, երբ դժբախտություն ունեցան մտնել Նիկոլի թիմ: Իսկ Նիկոլն անխնա օգտագործում է նրանց և խոսքը մեր մեջ՝ շատ էլ ճիշտ է անում: Իշխանափոխություն մի օր լինելու է, դա անխուսափելի է: Իսկ ՔՊ-ականներից շատերը երիտասարդ տարիքում են և դեռ շատ անելիքներ ունեն իրենց կյանքում: Նրանք իհարկե չեն ցանկանա, որ այդ տխուր հեռանկարն իրենց սպառնա: Վստահ եմ նաև, որ իշխանափոխության հաջորդ օրվանից սկսած, նրանցից շատերը բազմաթիվ հանցանքների կենդանի և կամավոր վկաներն են դառնալու՝ հանուն իրենց նկատմամբ վերաբերմունքի ինչ-որ չափով մեղմացման: Նիկոլն էլ լավ գիտի, որ շրջապատված է պատեհապաշտներով, ուստի նրանց նկտմամբ կիրառում է շանտաժի և հասարակության աչքերում մինչև վերջ փչացնելու սխեման: Բայց սա լավ տեղ չի տանելու: Իշխանափոխության նպատակը հասարակությունը կոնսոլիդացնելն ու երկիրն այս վիճակից դուրս բերելն է, ոչ թե նոր հաշվեհարդարների հնարավորություն ստեղծելը: Անշուշտ պետության համար տգետ և դավադիր որոշումներ կայացնողները պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվեն, սակայն Արցախն ու Հայաստանը կործանելու պատճառ հանդիսացող հասարակական ցասումը չպետք է տարածվի բոլորի վրա և տարերային բնույթ ստանա: Այլապես կհայտնվենք նոր քաոսի մեջ, որը նույնքան վտանգավոր է, որքան ներկայիս իրավիճակն է: “Քաղաքացիական պայմանագիր” խմբակցության ու գործադիր իշխանության քիչ թե շատ պարկեշտ, գիտակից և սրտացավ մարդիկ, ինչպես նաև ուժային կառույցների ներկայացուցիչները պետք է վստահ լինեն, որ նիկոլիզմի հեռացումը իրենց անձնական, մասնագիտական և ծառայողական գործունեությանը ոչնչով չի սպառնալու: Դա բխում է պետության կայուն զարգացման և ճգնաժամերը հաղթահարելու անհրաժեշտությունից: Որքան էլ, որ չարացած լինեմ Արցախի մեծ մասի կորստով, Հայաստանի կործանման վտանգներով ու հազարավոր զոհված հայրենակիցների վշտով, միևնույն է՝ սա իմ անձնական համոզմունքն է: Իսկ Նիկոլից պետք է օր առաջ ազատվել՝ անկախ նրանից նրա տերերը ցանկանո՞ւմ են ազատման դիմումը մակագրել, թե ոչ:
18:59
18:03
17:15
17:04
16:09
15:55
15:38
13:34
13:19
13:03
12:41
12:38
12:18
12:03
11:45
11:27
11:08
10:36
10:19
10:02
18:03 17.06.25
17:04 17.06.25
11:57 16.06.25
17:15 17.06.25
18:59 17.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
15:55 17.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03