«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի դարպասների առջեւ տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մի մասը կառավարական ամառանոցում՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրում են եղել: «Բացի այն, որ ուղիղ եթերով նայել են, թե ինչ է կատարվում ԱԺ դարպասների առջեւ, նաեւ որոշել են, թե որն է լինելու իրենց քայլերի հաջորդականությունը: Փաշինյանը նրանց փոխանցել է, որ թեեւ սահմանի վիճակը գնալով կայունանում է, բայց պետք է այնպես անել, որ հասարակությանը շեղեն այդ օրակարգից: Լավագույն տարբերակ է ընտրվել հերթական անգամ ընդդիմադիրներին թիրախ դարձնելը»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դա էր պատճառը, որ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ՔՊ-ականները խորհրդարանում, իրար հերթ չտալով, մեկը մյուսի մեջ մրցավազքի մեջ մտնելով, քննադատեցին ու դատափետեցին ընդդիմադիրներին գրեթե ամեն ինչի՝ թալանից մինչեւ բռնի ուժով իշխանազավթման եւ ընդդիմադիր դաշտը զավթելու համար: Իշխանականները մոռացան թերեւս ընդդիմադիր պատգամավորներին նաեւ Քենեդու սպանության համար մեղադրել, այդպես գուցե նաեւ ամերիկացիներին սիրաշահող նոտա հղեին: Զավեշտը՝ զավեշտ իհարկե, բայց փաստն այն է, որ հասարակությունը վաղո՜ւց հոգնել է «նախկիններն են մեղավոր» անդուլ ու ծեծված թեզից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15